Մևլութ Չավուշօղլու. «Մենք հարգանքով ենք վերաբերվում ԼՂ հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ցանկությանը»
«Մենք հարգանքով ենք վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու Ռուսաստանի ցանկությանը: Երկու երկրների միջև հարաբերությունները Սիրիայի, Իրաքի և Միջերկրծովյան տարածաշրջանի հարցերում համագործակցության առումով շատ կարևոր են: Սիրիայում իրավիճակը պարզ է, այնտեղ արցունքներ են թափվում: Հումանիտար օգնությունը պետք է հասնի հասցեատերերին»:
Ինչպես հաղորդում է Hürriyet-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ Անթալիայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
Չավուշօղլուն ընդգծել է, որ երկու երկրները համակարծիք են Սիրիայի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորման հարցերում: