Մևլութ Չավուշօղլու. «Թուրքիան բոլոր հարցերում գտնվում է եղբայր Ադրբեջանի կողքին»
Անկախ նրանից, թե Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի կարգավորման որ ճանապարհը կընտրի, մենք շարունակելու ենք աջակցել նրան:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի, օկուպացված տարածքների, Ադրբեջանի սահմանների և տարածքային ամբողջականության հարցերում Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին: «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:
Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանն ամե կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը: