Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան այսօր անվտանգության ոլորտի կարևոր խաղացող է Կովկասում
«Թուրքիան այսօր անվտանգության ոլորտի կարևոր խաղացող է Կովկասում»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այսօր Թուրքիան կարևոր խաղացող է Սիրիայում, Լիբիայում, Կովկասում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Սև Ծովում՝ շատ ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: