Նորիկա Նիկոլայե. «Հայաստանը պետք է լքի Ադրբեջանի օկուպացված տարածքները»

irevanaz.com«Հայաստանը պետք է լքի Ադրբեջանի օկուպացված տարածքները», - հայտարարել է Եվրոպայի խորհրդարանի Ռումինացի պատգամավոր Նորիկա Նիկոլայեն: Նա նշել է, որ անհանգստություն առաջացնող  հիմնական հարցերից մեկը սառեցված հակամարտությունների խնդիրն է:

«Հարավային կովկասի վերաբերյալ նախորդ հաշվետվության ժամանակ իմ գործընկերները աջակցեցին ինձ: Ես Հայաստանից պահանջեցի, որպեսզի նա լքի օկուպացրած տարածքները, քանի որ դրանք պատկանում են Ադրբեջանին:  Միջազգային իրավունքի համաձայն, այլ երկրի տարածքը գրավելն անթույլատրելի է: Հուսով եմ, որ հայաստանը բանակցություններ կսկսի այդ դրույթը իրականացնելու համար: Միջազգային իրավունքի համաձայն, Հայաստանը պետք է լքի այդ տարածքները և աջակցի իրավիճակի նորմալացմանը», - հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավորը:

Նրա կարծիքով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացը ձգձգվում է:

«Մենք պետք է արագացնենք այդ գործընթացը, քանի որ ողջ միջազգային հանրությունը շահագրգռված է տվյալ տարածաշրջանում կայունությամբ: Կովկասյան տարածաշրջանը Եվրամիության սահմաններից այնքան էլ հեռու չի գտնվում, և մենք շահագրգռված ենք այս գործընթացի արագացմամբ: Անշուշտ, ամեն մի երկիր ունի իր սփյուռքը, և Հայաստանը փորձում է ցույց տալ, թե ճշմարտությունը նրա կողմն է: Սակայն, պատմությունը ապացուցում է հակառակը, ճշմարությունը Ադրբեջանի կողմն է», - ընդգծել է Նորիկա Նիկոլայեն:



Читайте также

Оставить комментарий