Ֆիքրեթ Սադիխով. «Հայաստանը պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար»
Քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Ռուսիա Թուդեյին տված հարցազրույցն անվանել է անիմաստ դեմագոգիա, որտեղ հայ պաշտոնյան Ադրբեջանին մեղադրում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում զիջման չգնալու մեջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ ցանկացած վատ խաղաղություն շատ ավելի լավ է, քան ցանկացած պատերազմ: «Այդ վատ խաղաղությունը նշանակում է այլ պետության տարածքների զավթում, անջատողականությանը աջակցություն: Դա տարածքային պսիխոզ է, այլ ոչ թե խաղաղություն», - նշել է Ֆիքրեթ Սադիխովը:
Քաղաքագետի խոսքով, Հայաստանը, որը մոտ 20 տարի շարունակում է օկուպացման տակ պահել ադրբեջանական տարածքները, պետք է ոչ միայն ազատի օկուպացրած տարածքները և կատարի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների բանաձևերը, այլ նաև պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար: