Ֆիքրեթ Սադըխով. «Ադրբեջանը չի օգտագործի Հայաստանի ներքին ապակայունությունը ռազմական հարված հասցնելու համար»

irevanaz.comՕկուպացված տարածքների ազատագրման հարցում Ադրբեջանը չի օգտվի Հայաստանի ներքին ապակայունությունից:
Այս մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադըխովը՝ մեկնաբանելով Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե իբր 2008 թվականին, երբ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական անկայունություն էր, Ադրբեջանը «պատրաստ էր պատերազմ սկսել Հայաստանի դեմ»:
«Ադրբեջանը երբեք չի պատրաստվել և չի հայտարարել, որ պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, երբեք չի հավակնել հարևան երկրների տարածքներին», - հայտարարել է քաղաքագետը:
«Մեզ այդ հարցը չի հուզում: Հայաստանի ներքաղաքական վիճակը պետք է հուզի, առաջին հերթին հայ ժողովրդին և այդ երկրի իշխանություններին, որոնց ապակառուցողական քաղաքականության շնորհիվ ժողովուրդը հայտնվել է ողբալի վիճակում»:



Читайте также

Оставить комментарий