«Ադրբեջանը կօգտվի իր օկուպացված տարածքների ազատագրման համար ուժի կիրառման իրավունքից»
Իսպանիայի ամենահին օրաթերթերից մեկը՝ La Vanguardia-ն օկուպացված տարածքների վերադարձման հետ կապված Ադրբեջանի մտադրությունների վերաբերյալ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարության մասին հոդված է հրապարակել ։
Հոդվածում նշվում է, որ Զ. Հասանովի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ուժ կիրառել 1991-1994 թվականներին պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված տարածքների վերադարձման համար։
«Հայաստանի հետ հնարավոր է խոսել միայն ուժի լեզվով, և երկու երկրների միջև հաջորդ ընդհարումը կբերի հակառակորդի լիովին ջախջախմանը»,- ընդգծում է Ադրբեջանի Պնախարարության ղեկավարը։
«Միջոցները, որոնք մենք կձեռնարկենք, կդառնան 2015, 22016 և 2018 թվականների համեմատ առավել ջախջախիչ և ավերիչ»,- հայտարարել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում՝ տարածաշրջանում վերջերս իրավիճակի սրման հետ կապված։
Հոդվածում ասվում է, որ անցյալ շաբաթ Ադրբեջանը անցկացրել է լայնածավալ զորավարժություններ, որոնք բարձր են գնահատվել պաշտպանության նախարարության կողմից, սակայն դատապարտվել են Հայաստանի կողմից։
La Vanguardia-ն նշում է, որ հայ-ադրբեջանական, հակամարտությունը սկսվել է 1980-ական թվականների վերջին, որի արդյունքում Հայաստանի զինված ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև օկուպացրել են Ադրբեջանի ընդարձակ տարածությունները, որոնք նրանք անվանում են «անվտանգության գոտի»։ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ հակամարտության լուծման պարտադիր պայմանը հանդիսանում է օկուպացված տարածքների ազատագրումը։ Նման պահանջ է պարունակվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում։