Ֆիքրեթ Սադիգով. «Ֆրանսիան պետք է ճնշում գործադրի իր քրոջ՝ Հայաստանի վրա»
Հարցազրույցը՝ քաղաքագետ Ֆիքրեթ Սադիգովի հետ:
- Ֆրանսիաի ակտիվացումը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարո՞ղ է արդյոք նոր տարրեր բերել` ղարաբաղյան խնդրում առաջընթացի հասնելու հնարավորություն տվող բանակցային գործընթացին:
- Վերջերս ինձ մոտ ձեւավորվել է այն կարծիքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշել են՝ ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ կիրառել միայնակ, կամ այսպես կոչված, առանձին բանակցություններ վարելու տակտիկա: Այսինքն, իր ժամանակին նման տակտիկային հետևում էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որի միջնորդությամբ մի շարք հանդիպումներ են անցկացվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ: Նման տակտիկան աջակցվում է նաեւ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգները կողմից: Այս փաստին որպես օրինակ կարող է ծառայել վերջերս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի այցելությունները տարածաշրջան:
Բայց, իմ կարծիքով հնարավոր է, որ Սարկոզիի այցը եւ նրա ակտիվ գործունեությունը Կովկասի ուղղությամբ՝ որոշ արդյունքների հանգեցնի բանակցային գործընթացում: Բայց միեւնույն ժամանակ, Ադրբեջանը պետք է հաշվի առնի, որ ի դեմս Ֆրանսիայի՝ գործ է ունենում ԵՄ-ի առաջատար երկրի հետ, մի երկրի, որի հետ Ադրբեջանը ունի բավականաչափ դրական եւ նորմալ երկկողմ եւ բազմակողմայնի հարաբերություններ:
- Ինչի՞ հետ է կապված Սարկոզիի այն գործունեությունը, ով Հարավային Կովկասի երկրներ կատարած իր այցելությունից հետո, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին նամակ է հղել, որտեղ նա իր երախտագիտությունն է հայտնել նրանց՝ ընդունելության համար:
- Պետք է ուշադրություն դարձնել այն փաստն, որ Հարավային Կովկասի երկրներ կատարած այցելությունից հետո, Սարկոզին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին նամակ է հղել, որտեղ ընդունելության համար արտահայտած երախտագիտության հետ միասին, անդրադարձել է նաեւ մի քանի հարցերին: Օրինակ, Սարկոզին Հայաստանի նախագահին հասցեագրած իր նամակում գործածել է նման առաջարկություն, թե «ի շահ Հայաստանի եւ տարածաշրջանի բարգավաճման, նա իր վրա վերցնի ռիսկեր»: Սա շատ լուրջ դիմում է, եթե հաշվի առնենք այն, որ Սարկոզին իր նամակում Հայաստանին նշել է, որպես Ֆրանսիայի քույր: Կարծում եմ, որ Սարկոզիի կողմից Հայաստանին տրված նման գնահատականի պատճառ է դարծել Ֆրանսիայի նախագահի Ադրբեջան կատարած այցը: Որովհետեւ նա այցելելով Բաքու եւ Երեւան, հավանաբար, իր հոգու խորքում եզրակացություն է արել Ադրբեջանի եւ Հայաստանի զարգացման մակարդակնների միջեւ տարբերության մասին:
Եթե պետության ղեկավարը՝ տվյալ դեպքում Ֆրանսիայի նախագահը, իր նամակում կոչ է անում իր դաշնակից երկրին՝ դիմել որևէ ռիսկոտ քայլի՝ հանուն բարգավաճման, ապա այս արտահայտության ենթատեքստը կայանում է նրանում, որ Հայաստանը առնվազն պետք է ազատի Ղարաբաղին հարակից օկուպացված ադրբեջանական հողերը: Այլ կերպ ասած, Սարկոզին հայտարարում է, որ եթե Հայաստանը ցանկանում է ներգրավվել տարածաշրջանային նախագծերին, եւ այդպիսով ապահովել իր ապագան, ապա նա պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները:
- Արդյոք Եվրամիությունն ի վիճակ՞ի է, որպես ուժի համաշխարհային կենտրոն, լուծել եվրոպական տարածաշրջանում գոյութուն ունեցող հակամարտությունները, այդ թվում ղարաբաղյան խնդիրը:
- Եվրամիությունը հանդիսանում է քաղաքական ու տնտեսական լուրջ ուժ, այդ կազմակերպությունը կարող էր լուծել ղարաբաղյան խնդիրը՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելով: Հետեաբար, չնայած տնտեսական եւ ֆինանսական դժվարություններին, ԵՄ դեռ շարունակում է պահպանել Եվրոպայի առաջատար պետությունների քաղաքական միավորման ձեւաչափը: ԵՄ-ոմ պետք է ընկալեն, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտության լուծման՝ տարածաշրջանում չի կարող խաղաղություն հաստատվել:
- Ինչպիս՞ի ակնկալիքներ ունի ադրբեջանական կողմը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ Ֆրանսիայի ակտիվացումից:
- Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: Սակայն Ֆրանսիան միշտ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: Ֆրանսիայում գոյություն ունի հզոր հայկական սփյուռք: Այդ սփյուռքը մի շարք դեպքերում որոշում է Ֆրանսիայում ընտրությունների ընթացքը: Փարիզում պետք է ընկալեն, որ Հայաստանի բարեկեցությունը կախված է այդ երկրի տարածաշրջանային նախագծերի մեջ ներգրավվածությունից: Ահա թե ինչու Ֆրանսիան, որպես երկիր, որը շահագրգռված է Հայաստանի զարգացմամբ, կարող է ազդել Երեւանի վրա, որպեսզի նա ազատի ադրբեջանական տարածքները: Անշուշտ, նման ճնշումը Հայաստանի վրա՝ Ֆրանսիան պետք է գործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ միսաին: Իր հերթին, համանախագահ երկրները պետք է համաձայնության գան ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման շուրջ: