ՎԵՑ ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԶԲԻՑ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ ՍԿՍՎԱԾ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ

Այսօր լրանում է ապրիլյան փառահեղ մարտերի մեկնարկի վեց տարին:
2016 թվականի ապրիլի 2-ին սկսված կայծակնային հակահարձակողական գործողության ընթացքում՝ ի պատասխան Հայաստանի զինված ուժերի ձեռնարկած սադրանքների, ադրբեջանական բանակը ջախջախիչ պարտության մատնեց հակառակորդին:
Ազատագրվեցին Ֆիզուլիի, Ջաբրայիլի և նախկին Աղդերեյի շրջանների ավելի քան 2 հազար հա ընդհանուր տարածք: Բացի այդ, ադրբեջանական բանակի լիակատար վերահսկողության տակ անցան հազարավոր հեկտար տարածքներ:
Սա առաջին հաջող գործողությունն էր, որի ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը ճեղքեցին շփման գիծը, ջախջախեցին Հայաստանը ռազմի դաշտում:
Առասպելական «Օհանյանի պաշտպանության գիծը» մեր հաղթական բանակի կողմից ոչնչացվեց ընդամենը 20 րոպեում:
Ապրիլյան մարտերում Ադրբեջանը կիրառեց գերժամանակակից զենքեր:
Ադրբեջանական բանակն ազատագրեց նաև մի շարք կարևոր ռազմավարական բարձունքներ, այդ թվում՝ Լելեթեփեն և Թալիշը:
Ապրիլյան մարտերում ադրբեջանական բանակը կորցրեց շուրջ 100 զինծառայող, իսկ հայկական կողմի կորուստները գերազանցեցին 300-ը: Ռազմական գործողությունները դադարեցին ապրիլի 5-ին՝ այն բանից հետո, երբ ծանր վիճակում հայտնված Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմեց Մոսկվային՝ աղաչելով դադարեցնել պատերազմը:


Читайте также

Оставить комментарий