26 տարի առաջ ադրբեջանական բանակը Ֆիզուլիի ուղղությամբ իրականացրեց «Հորադիզի» ունիկալ օպերացիան

irevanaz.com

26 տարի առաջ ադրբեջանական բանակը Ֆիզուլիի ուղղությամբ իրականացրեց «Հորադիզի» ունիկալ օպերացիան:  1993 թվականի դեկտեմբերին սկսած և մինչև 1994 թվականի հունվարի 6-ը տևած գործողությունների արդյունքում զավթիչներից ազատագրվեց Հորադիզ քաղաքը, Ֆիզուլիի շրջանի 20 գյուղեր և Ջեբրաիլի շրջանի Ջոջուգ Մարջանլը գյուղը: 1993 թվականի դեկտեմբերին Հայաստանի զինված ուժերը  փորձեցին առաջ շարժվել Ֆիզուլի քաղաքի արևելյան մասով, սակայն համառ դիմադրության արդյունքում ստիպված եղան հետ  նահանջել: Դրանից հետո ադրբեջանական բանակը անցավ հակահարձակման: Դեկտեմբերի 15-ին ադրբեջանցի զինծառայողները առաջ շարժվեցին հինգ ուղղություններով՝ Ֆիզուլի, Խոջավենդ, Աղդամ, Աղդերե և Քելբաջար: Հորադիզում գտնվող հայկական ուժերին հիմնական հարվածները հասցվեցին Բեյլագանի շրջանի տարածքից, որը տեղակայված է  Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելքում: Հակառակորդը  ծանր կորուստներ տալով նահանջեց՝ ռազմի դաշտում թողնելով զոհվածների  դիակները:
Հունվարի 6-ին 702-րդ գունդը, կոտրելով հակառակորդի  դիմադրությունը, մտավ Հորադիզ, որը տեղակայված է Ջաբրայիլի, Գուբադլիի և Զանգիլանի շրջաններից արևմուտք և դեպի Ֆիզուլի տանող կարևոր ճանապարհների խաչմերուկում: Հորադիզում կանգնեցվեց Ադրբեջանի դրոշը: Հորադիզի օպերացիան  դարձավ ադրբեջանական բանակի ամենահաջող ռազմական գործողությունը ղարաբաղյան հակամարտության ընթացքում:  2016 թվականի ապրիլին ադրբեջանական բանակը ողջ աշխարհին ցույց տվեց  իր ռազմական գերազանցությունը Հայաստանի զինված ուժերի նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերի հակահարձակողական օպերացիայի արդյունքում մի քանի օրվա ընթացքում  ազատագրվեց շուրջ 2 հազար հեկտար տարածք: Բացի այդ, ազատագրվեցին ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ: Հայկական զորամիավորումները ամեն օր հենց այստեղից էին կրակում խաղաղ բնակիչների վրա, այստեղից էին  վերահսկվում  մոտակա տարածքները: Այսօր  Ֆիզուլիի շրջանի Լելե Թեփե բարձունքում, ինչպես նաև Թալիշ գյուղի մերձակայքում գտնվող բարձունքներում ծածանվում է  Ադրբեջանի դրոշը:  Ապրիլյան հաղթանակի շնորհիվ Ջաբրայիլի շրջանի Ջոջուգ Մարջանլի գյուղում կյանքը վերականգնվեց: Այս գյուղը դարձավ  ադրբեջանցիների հայրենի հողեր մեծ վերադարձի  խորհրդանիշը:



Читайте также

Оставить комментарий