Հիքմեթ Հաջիև. ՀՀ զինված ուժերը Հայաստանի տարածքից հրթիռակոծել են Գյանջա քաղաքը
Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ռազմական հանցագործություններ իրականացնել:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ Հայաստանի զինված ուժերը Հայաստանի տարածքից հրթիռակոծել են ադրբեջանական Գյանջա քաղաքը:
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Հայաստանի զինված ուժերը նպատակաուղղված կերպով հրթիռակոծության և հրետակոծության են ենթարկում Թերթեր և Ֆիզուլիի շրջանի Հորադիզ քաղաքները:
«Հայաստանի տարածքից հրթիռներ են արձակվել Ադրբեջանի Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջանների բնակավայրերի ուղղությամբ: Հայաստանի ձեռնարկած հարձակումների արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Վերջին օրերին Հայաստանը ավելի քան 10 000 արկ և հրթիռ է արձակել ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ: Ավերվել կամ լուրջ վնասվել է ավելի քան 500 տուն:
Ռազմական գործողությունների ժամանակ պետք է հստակ տարբերել ռազմական և քաղաքացիական օբյեկտները:
Սակայն, Հայաստանը դիտավորյալ կերպով է գնդակոծում ադրբեջանական բնակավայրերը», - ասել է նախագահի օգնականը ու հավելել, որ Ադրբեջանի Զինված ուժերը ձեռնարկում են ադեկվատ միջոցառումներ: