ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԳՅԱՆՋԱՆ ՀՐԵՏԱԿՈԾՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ
Կոպտորեն խախտելով ժամանակավոր հրադադարը՝ Հայաստանի զինված ուժերը հրթիռակոծել են Գյանջայի խաղաղ բնակիչներին, ինչը ռազմական հանցագործություն և Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Գյանջան հրետակոծվել է Հայաստանի Վարդենիսի շրջանի տարածքից, նշել է նախագահը:
Երկրի ղեկավարը ներկայացրել է քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների և վիրավորների տվյալները. Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր զոհվել է 41 խաղաղ բնակիչ, վիրավորվել է ավելի քան 200-ը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխանատվություն է կրում այս հանցագործությունների համար:
«Հայկական կողմի նպատակն է կրկին օկուպացնել ազատագրված տարածքները: Ադրբեջանական կողմը բոլոր դեպքերում արժանի պատասխան է տալու», - գրել է Իլհամ Ալիևը: