ԵՐԿՈՒ ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ ԳՅԱՆՋԱՅԻ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԻՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԻՑ

Երկու տարի է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյանջան, Հայրենական պատերազմի ժամանակ կրկին ենթարկվել է Հայաստանի զինված ուժերի հրթիռակոծությանը։
2020 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Գյանջան հարձակման է ենթարկվել բալիստիկ հրթիռներով։
Չնայած հոկտեմբերի 10-ից հումանիտար հրադադարի հայտարարմանը, հայկական բանակը շարունակել է ինտենսիվ հրետակոծել ադրբեջանական բնակավայրերը։ Հայաստանը հերթական անգամ թիրախավորել է հնագույն Գյանջա քաղաքի խաղաղ բնակիչներին: Հակառակորդի կողմից բազմաբնակարան շենքերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 4 կին, 35-ը՝ վիրավորվել է։ Ավելի ուշ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։
Բացի այդ, տուժել են 10-ից ավելի բազմաբնակարան շենքեր և տարբեր նշանակության 100-ից ավելի օբյեկտներ։ Գյանջայի գնդակոծության կապակցությամբ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրէբեջանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Գյանջայի վրա հրթիռակոծության պահը ֆիքսել է Արտակարգ իրավիճակների նախարարության տեսահսկման տեսախցիկը.
Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի զինված ուժերը Գյանջան գնդակոծել են ընդհանուր առմամբ 5 անգամ (հոկտեմբերի 4, 5, 8, 11, 17)։ Արդյունքում զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 175-ը, լուրջ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին և տրանսպորտային միջոցներին։


Читайте также

Оставить комментарий