Սերժ Սարգսյանը նման ցնդաբանական հայտարարություններ է անում՝ իրեն արդարացնելու համար
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պատասխաանել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:
Ասուլիսում՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով 2016 թվականի ապրիլյան մարտերի մասին, ցնդաբանական հայտարարություն է արել այն մասին, որ իբր ադրբեջանական բանակի կազմում կան Թուրքիայից և Իսրայելից ռազմական հրահանգիչներ. «Հայտնի է, որ հենց Հայաստանի զինված ուժերում՝ նորակոչիկների և պահեստազորի բացակայության պատճառով լայնորեն կիրառվում է արտասահմանյան վարձկանների օգտագործումը:
Զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանը, ով 4 տարի անց մասամբ վերականգնվել է ապրիլյան մարտերի արդյունքում ստացված հարվածից, նման ցնդաբանական հայտարարություններ է անում՝ իրեն արդարացնելու համար: Սերժ Սարգսյանին դրան ստիպել են մի կողմից ՝ այդ մարտերում հայկական բանակի կրած պարտության հետևանքները, իսկ մյուս կողմից՝ խորհրդարանական հանձնաժողովի կոչը՝ որոշելու այդ ձախողումների պատճառներն ու մեղավորները և խստորեն պատժել նրանց:
Հայտարարում ենք, որ այսօր ադրբեջանական բանակը համալրված է պրոֆեսիոնալ զինծառայողներով, որոնք պատրաստություն են անցել աշխարհի ամենահեղինակավոր ռազմական ուսումնական հաստատություններում և հագեցված է ամենաարդիական սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:
Սերժ Սարգսյանի կեղծ և ծիծաղելի հայտարարությունները՝ իր կողմնակիցների, հայ հասարակության առջև ձախողված իշխանությունը վերականգնելու անհաջող փորձ է, և, մասնավորապես ազդելու այն որոշումների վրա, որոնք կկայացնի խորհրդարանական հանձնաժողովը: Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ ապրիլյան մարտերում հայկական բանակի ամոթալի պարտության համար պատասխանատու էին հենց Սերժ Սարգսյանը և նրա ռազմաքաղաքական վարչակարգը:
Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք այն մասին, որ ադրբեջանական բանակը, որը վճռականորեն կանխել է՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից՝ Թովուզի շրջանի ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրականացված ռազմական ավանտյուրան, ունակ է ապագայում ևս կանխել հակառակորդի ցանկացած սադրանք: