ԶԱՔԻՐ ՀԱՍԱՆՈՎ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՐԵԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ

Հարավային Կովկասի իրավիճակը սրելու տարածաշրջանից դուրս գտնվող երկրների փորձերն անընդունելի են, նոյեմբերի 27-ին Բաքվում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Նա այդ մեկնաբանությամբ հանդես է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ Բաքվում եռակողմ հանդիպումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Հասանովը նշել է, որ հանդիպումն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմավարական մակարդակով երկխոսության վառ օրինակ է։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության և համագործակցության կարևորությունը։
«Մենք հայտարարել ենք, որ տարածաշրջանից դուրս երկրների փորձերը՝ ուղղված իրավիճակի սրմանը, անընդունելի են, հակամարտությունների խաղաղ կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության սկզբունքների վրա՝ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է Հասանովը։


Читайте также

Оставить комментарий