ԱՅՍՕՐ ԲԱՔՎՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Յաշար Գյուլերի և Ջուանշեր Բուրչուլաձեի եռակողմ հանդիպումը։
Հասանովը, Գյուլերն ու Բուրչուլաձեն կքննարկեն երեք երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ վարժանքների և այլ հարցեր։
Այս ձևաչափով վերջին հանդիպումն այս տարվա փետրվարին էր՝ Կարսում։
Վրացական կողմն այն ժամանակ հաղորդեց, որ «ուշադրություն է հատկացվել համատեղ զորավարժությունների կարևորությանը, ինչն է՛լ ավելի կմերձեցնի երեք երկրների զինվորականներին և կամրապնդի նրանց միջև հարաբերությունները»։


Читайте также

Оставить комментарий