ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոկտեմբերի 11-ին Մուխրովանի ռազմաբազայում, որտեղ տեղակայված է Վրաստանի ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնական կենտրոնը, հանդիսավոր կերպով մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունները։
Բացման արարողությանը ելույթ են ունեցել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Իրակլի Չիչինաձեն և Պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կլատեիշվիլին, Թուրքիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Բուրաք Ալթիները և Ադրբեջանի ռազմական կցորդ, գնդապետ Ֆուադ Իբրահիմովը։
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների նպատակն է «խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից հատուկ նշանակության ուժերի կարողությունների համաժամեցումն ու համակարգումը», ինչպես նաև «փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և հրամանատարության բարելավվումը և վերահսկողությունը բազմազգ միջավայրում»:
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի երեք երկրներում ռոտացիոն սկզբունքով։ Անցյալ տարի զորավարժությունները Թուրքիայում էին: