Հայկական հետախուզությունը պարտվեց վրացական գինուն
Հայաստանի ռազմական ղեկավարությունը անդադար պարծենում է իր բանակի պրոֆեսիոնալիզմով, նրա հզորությամբ ու մարտական ոգով: Սակայն իրականում հայկական բանակի մասին ցանկացած նորությունը ցույց է տալիս հակառակը՝ ոչ կանոնադրական վերաբերմունք, պատվաստումներից մահվան դեպքեր, սահմանախախտներ, սննդի պակաս և այլն: Այս անգամ Հայաստանի ԶՈւ-ում «պրոֆեսիոնալիզմը» դիտարկել են նրանց արտասահմանցի գործընկերները:
Վերջերս Թբիլիսիում կայացել է՝ Սևծովյան ու Կասպիական տարածաշրջանների երկրների անվտանգության ամենամյա 9-րդ սիմպոզիումը, որին մասնակցել են՝ Վրաստանի ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական հետախուզության դեպարտամենտի պետ Թեյմուրազ Սոխաձեն, Վրաստանի ԶՈւ-ի Գլխավոր շտաբի փոխղեկավար, գնդապետ Ռոման Ջոխաձեն և Կիբերանվտանգության բյուրոյի տնօրեն Անդրիա Գոցիրիձեն: «Սիմպոզիումին մասնակցել են Սևծովյան ու Կասպիական տարածաշրջանների երկրների ռազմական հետախուզության ղեկավար անձինք, ռազմական կցորդներ ու փորձագետներ: Վրաստանի ռազմական գերատեսչության տվյալներով, ամենամյա սիմպոզիումի նպատակն է հանդիսանում՝ տարածաշրջանի երկրների ռազմական հետախուզական ծառայությունների մերձեցումը և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ համախմբվելը:
Ինչպես հայտնի է դարձել, այդ սիմպոզիումում հայկական պատվիրակությունը դարձել է մյուս մասնակիցների ծաղրուծանակի առարկա: Այսպես, հայկական պատվիրակության մասնակիցներից մեկը, Հայաստանի ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական հետախուզության վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալեկսեյ Աբրահամյանը հերթական ճաշկերույթից հետո, ալկոհոլի չափից ավելի օգտագործումից հետո, չի կարողացել իրեն կառավարել և հյուրերի համար նախատեսված ավտոբուսում փսխել է՝ սիմպոզիումի մյուս մասնակիցների ներկայությամբ: Վրաստանում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մուրադյանը ամոթից կարմրելով, ներողություն է խնդրել Վրաստանի Պաշտպանության նախարարության աշխատակիցներից, սիմպոզիումի մասնակիցներից և մյուս հյուրերից: Սակայն արտասահմանյան գործընկերները հայտարարել են, որ նման վարքը անհանդուրժելի է հետախուզության աշխատակցի, հատկապես նման պաշտոն զբաղեցնողի համար: Այդ դեպքից հետո, հայկական պատվիրակությունը աշխատել է խուսափել որևէ մի շփումից, քանզի ընդհարվել է՝ միջոցառման մասնակիցների կողմից արհամարական վեարաբերմունքի ու մշտական ծաղրանքի հետ: