Ադրբեջանի նախագահի օգնականը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
«Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե «հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում», հերթական անգամ վկայում է՝ Հայաստանը բոլորովին շահագրգռված չէ հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորման մեջ»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով, այս հայտարարությամբ Հայաստանի ղեկավարությունը խոստովանում է, որ նրա նպատակը ադրբեջանական տարածքներն օկուպացիայի տակ պահելն է:
«Հայաստանի վարչապետը անպատասխանատու կերպով և հանուն իր քաղաքական շահերի բոլոր պետական մարմիններին և քաղաքացիական անձանց կոչ է անում զինվել և դրդում նրանց մասնակցել ռազմական գործողություններին: Հայաստանի նման պաշտոնական դիրքորոշումը բացահայտ ցույց է տալիս, թե իրականում ով է խախտում մարդասիրական հրադադարը»: