Հիքմեթ Հաջիև. «Հայկական սփյուռքը խոչընդոտում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը»
«Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ ասվում է, որ Հայաստանը քարոզում է խոսքի և բազմակարծության ազատություն և դեմ է ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը: Չնայած սա ամբողջությամբ սուտ է»:
Այս մասին ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
Նախագահի օգնականը հիշեցրել է, որ վերջերս Լոս Անջելեսում, Բրյուսելում և աշխարհի այլ քաղաքներում հայերը բարբարոսական հարձակումներ են իրականացրել ադրբեջանցիների դեմ և վնասվածքներ են հասցրել նրանց:
«Իր ապակառուցողական գործունեությամբ սփյուռքը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար», - նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը: