Հիքմեթ Հաջիև. «Ղարաբաղում այսպես կոչված «ընտրությունները» ոչ այլ ինչ են, քան շոու»

irevanaz.com

Հայաստանը Ադրբեջանի օկուպացված տարածքներում կազմակերպել է ապօրինի, այսպես կոչված, «ընտրություններ»: Ընդհանուր առմամբ, սխալ կլիներ այն անվանել «ընտրություններ»: Դա ոչ այլ ինչ է, քան շոու:
Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով, աշխարհում կորոնավիրուսի տարածման համատեքստում՝ զանգվածային միջոցառման անցկացումը ցույց է տալիս, որ հայկական համայնքն ու Լեռնային Ղարաբաղի մարզի բնակիչները գործիք են հանդիսանում Հայաստանի քաղաքական ղեկավարության ձեռքում:
«Այնտեղ ապրող մարդկանց ճակատագիրն, առողջությունը նրանց ընդհանրապես չի հետաքրքրում: Հետևաբար, այս գոտում կորոնավիրուսային վարակի տարածման միտման համար պատասխանատվությունն անմիջականորեն ընկնում է Հայաստանի և մարոինետային վարչակարգի հանցագործ ղեկավարության վրա», - ասել է Հաջիևը:
Նախագահի օգնականը նշել է, որ միջազգային հանրությունը դատապարտել է՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացված ապօրինի, այսպես կոչված, «ընտրությունները»:
«Միջազգային հանրությունը մեկ անգամ ևս աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, և մենք բարձր ենք գնահատում դա:
Համաշխարհային հանրությունը ևս մեկ անգամ հստակ հիշեցրել է Հայաստանին, որ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումը անընդունելի է», - ասել է նա:
Հիքմեթ Հաջիևի խոսքով, համաշխարհային հանրությունը երբեք չի ընդունի՝ ուժի ապօրինի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակը:



Читайте также

Оставить комментарий