Հիքմեթ Հաջիև. «Իր ռազմատենչ հռետորաբանությամբ Հայաստանը խոչընդոտում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը»

irevanaz.com

Իր ռազմատենչ հռետորաբանությամբ Հայաստանը խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը:
Այս մասին EurActiv տեղեկատվական պորտալին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նա ափսոսանք է հայտնել առ այն, որ Հայաստանը կառուցողական քայլեր չի ձեռնարկում բանակցություններն առաջ տանելու համար:
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ միակ ճանապարհը հակամարտության փուլային կարգավորումն է, ինչը առաջին հերթին ենթադրում է Ադրբեջանի օկուպացված հողերի ազատում, հայկական զորքերի դուրսբերում և հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադարձ:
Նախագահի օգնականն ընդգծել է, որ վերջերս Լեռնային Ղարաբաղում կազմակերպված այսպես կոչված «ընտրությունները» մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ Ադրբեջանի օկուպացված հողերում ստեղծված անօրինական ռեժիմը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի քաղաքական ղեկավարության մաֆիոզ կլանների մասը կազմող հանցավոր կազմավորում:



Читайте также

Оставить комментарий