Հիքմեթ Հաջիև. Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված հողերում լիբանանահայերի վերաբնակեցումը ռազմական հանցագործություն է
Եվրոպական տեղեկատվական գործակալության Իտալիայի գծով թղթակից Կառլո Մարինոն իր ղեկավարած Eurasiaticanews պորտալում վերահրապարակել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի՝ Azertac-ին տված հարցազրույցը, որը նվիրված էր Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքների վերաբնակեցման թեմային:
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված հողերում լիբանանահայերի վերաբնակեցումը ռազմական հանցագործություն է:
Ընդգծվում է, որ այն ժամանակ, երբ աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը զբաղվում են Լիբանանում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացմամբ, այդ երկրին մարդասիրական օգնություն են հատկացնում, Հայաստանը փորձում է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից՝ մարդկանց տառապանքներն օգտագործելով իր կեղտոտ նպատակներին հասնելու համար:
Ընդգծվում է, որ օկուպացված հողեր տեղափոխված մարդիկ փաստորեն հանդիսանում են Հայաստանի վարած անպատասխանատու քաղաքականության զոհը: «Բոլորը պետք է իմանան, որ Ադրբեջանի օկուպացված հողերում իրականացվող անօրինական վերաբնակեցման քաղաքականությունը չունի որևէ իրավական ուժ», - նշել է Հիքմեթ Հաջիևը: