Գեներալ Մարկ Հերթլինգ. «Կովկասում անվտանգությունն ու հակամարտությունները սառեցված չեն»
Իրևան-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է գեներալ –լեյտենանտ, Եվրոպայում ԱՄՆ բանակի եւ 7-րդ բանակի հրամանատար Մարկ Հերթլինգի` «Foreign Policy»-ում հրապարակված հոդվածը, որը գրվել է Կովկաս այցից հետո.
Կովկասը` Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ հակամարտության պատմական գոտին, շարունակում է մնալ անվտանգության հետ կապված անհանգստությունների բարդ կծիկ: Էթնիկ լարվածությունը դեռեւս ազդում է հին տարածքային վեճերի վրա:
Թեեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, թե Հայաստանը, թե Ադրբեջանը հիասթափված են քաղաքական վճռականության բացակայությունից. երկու երկրների ռազմական առաջնորդներն էլ հպարտորեն եւ չարդարացված կերպով պնդում են, թե կարող են արագ «կարգավորել այն»:
Վրաստանի եւ Ռուսաստանի վերջին փորձը նկատելի անդրսահմանյաին հետքեր է թողել, որոնք մոտ ապագայում չեն սպիանա` հատկապես որ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ: Իրանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սարդոստայնը շփոթեցնում է անգամ մասնագետներին, իսկ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի հարցը քաղաքական կարգավորման կարիք ունի մի քանի սերունդ շարունակվող վեճի պատճառով:
Հակամարտության հնարավորությունն այնքան իրական է թվում, իսկ դրա հետ կապված հարցերը` այնքան խճճված, որ ԱՄՆ բանակի ռազմական դոկտրինի մշակման եւ կադրերի պատրաստման հրամանատարությունը մի քանի տարի առաջ մշակեց Կովկասի հետ կապված սցենար` չկանխատեսված ռազմական իրավիճակների դեպքում մայորների նախապատրաստման համար: Լիվենվորտեում ԱՄՆ բանակի գլխավոր շատաբի եւ հրամանատարության քելեջն օգտագործում է «ՎՀԱԹ» (Վրաստան-Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա) հապավումը` ուսուցման ընթացքում:
ԱՄՆ բանակի Եվորպական հրամանատարության` վերջերս Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կատարած այցի ժամանակ Լիվենվորտեի շրջանավարտ իմ երիտասարդ օգնականը, հետեւելով տարածաշրջանի հեռատես քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներին, տեսնելով նոր զինվորականների հնարավորությունները եւ երիտասարդ պրոֆեսիոնալ ղեկավարների ու ավագ` խորհրդային սերնդի գեներալների միջեւ տարբերությունը, բացականչեց` «Սա շատ է տարբերվում նրանից, ինչ ես սովորել եմ Լիվենվորտեում»:
Իհարկե, եղել է լարվածություն: Սակայն եղել է նաեւ լավատեսության առիթ: Եվրոպական հրամանատարության` անվտանգության ոլորտում համագործակցության ռազմավարությունը տալիս է իր դրական արդյունքները: «ՎՀԱԹ»-ի չորս երկրների ուժերը ինտեգրվում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների շրջանակում, օրինակ` Աֆղանստանում եւ Կոսովոյում, իսկ տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերների խաղաղ կարգավորման պոտենցիալը բարելավվում է:
Տեսնելով հակամարտության պոտենցիալը եւ դրա լուծման ընթացիկ մեթոդները, ես ուրախ եմ Կովկասում հակամարտությունների կարգավորման եւ ապագա անվտանգության համար: Այդ լավատեսությունը հաստատվում է վրացական, հայկական, ադրբեջանական անվտանգության ուժերի արձանագրած առաջընթացով: Յուրաքանչյուր երկիրր, տարբեր հնարավորությունների շրջանակում, ստեղծում է ռազմական պրոֆեսիոնալիզմի եւ բարեփոխումների հիմքեր եւ ապահովում է ավելի խաղաղ անվտանգություն իր ազգի համար:
Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում դրական եւ բացասական շարժումները արատացոլվում են տարածաշրջանի սահմաններից դուրս: Ամերիկայի մշատական աջակցությամբ Կովկասը կմնա կայուն, հուսալի, գործընկերների հետ փոխգործակցելու ունակ աղբյուր: