Ջեյմս Ապատուրայ. «Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, բայց նաև չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին»

irevanaz.com

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ Ջեյմս Ապատուրայը՝ գերազանց է համարում Ադրբեջանի հետ դաշինքի հարաբերությունները:
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա ՆԱՏՕ-ն այստեղ ավելի ակտիվ է աշխատում: Տարածաշրջանի բոլոր երեք երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, ձգտում են ամրապնդել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Ադրբեջանը բնութագրվում է իր ունիկալ կողմնորոշմամբ. Բաքուն Ռուսաստանի դաշնակիցը չէ, բայց նաև չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: Մենք հիանալի համագործակցություն ունենք Ադրբեջանի հետ, լավ օրինակ է հանդիսանում այն, որ նա իր տարածքում ընդունում է՝ մեր ռազմական ղեկավարության և Ռուսաստանի բարձրագույն ռազմական ղեկավարության միջև հանդիպումներնը: Մենք այս ուղղությամբ կարևոր համագործակցություն ենք զարգացնում», - ռուսական «Նեզավիսիմայա գազետա» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Ապատուրայը:



Читайте также

Оставить комментарий