«Ադրբեջանը՝ Ռուսաստանի համար Հարավային Կովկասում ամենակարևոր երկիրն է». Ֆարհադ Իբրահիմով

irevanaz.com

Այսօրվա դրությամբ, Ադրբեջանը հանդիսանում է՝ Ռուսաստանի համար Հարավային Կովկասում ամենաառաջնահերթ երկիրը:
Նման կարծիք է հայտնել՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի փորձագետ, քաղաքագետ Ֆարհադ Իբրահիմովը:
«Մեր երկրների միջև հաստատվել են վստահելի հարաբերություններ, և դրանք սոսկ խոսքեր չեն: Աշխարհատնտեսական նշանակության ընդհանուր նախագծերին, ընդհանուր աշխարհաքաղաքական եռանկյուններում մասնակցությունն, ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ադրբեջանին վերաբերող, մի շարք հարցերի առկայությունը. այս ամենը խոսում է՝ Բաքվի նկատմամբ Մոսկվայի հետաքրքրության բարձրացացման մասին», - համարում է Իբրահիմովը:
Քաղաքագետի խոսքով, նախ և առաջ, Ռուսաստանը նպատակաուղղված է տնտեսական հարաբերությունների զարգացման խորացմանը, սակայն, ի թիվս այլ բաների, Բաքուն հարթակ է տրամադրում ծայրահեղ կարևոր բանակցությունների անցկացման համար, մասնավորապես, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության մակարդակով. «Բաքուն ներգրավված է էներգետիկ միջանցքի իրականացման գործում: Ադրբեջանում հաջողությամբ գործում են՝ ռուսական խոշոր նավթային ընկերություններ, ինչպիսիք են «Գազպրոմ Նեֆտը», «Լուկոիլը», «Տրանսնեֆտը», «Մետրովագոնմաշը», որը վագոններ են մատակարարում Բաքվի մետրոյի համար: Մի խոսքով, Ադրբեջանն առավել քան հետաքրքրված է նրանում, որպեսզի Ռուսաստանը ակտիվորեն զարգացնի և համագործակցի այս տնտեսական ոլորտներում հատկապես Բաքվի հետ իր տնտեսական փոխհարաբերությունները: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիանալի օրինակ են հանդիսանում, թե ինչպես կարելի է կառուցել ռազմավարական բնույթի բարիդրացիական փոխհարաբերություններ»:
Ինչ վերաբերում է նոր 2020 թ. Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին, փորձագետը նշել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է Ադրբեջանը շահագրգռված նոր սպառազինության գնման հարցում:



Читайте также

Оставить комментарий