Ֆարհադ Մամեդով. «Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարիք ունի»
«Չպետք է մոռանալ, որ Իլհամ Ալիևի Թուրքիա այցը համընկել է Հայաստանում հուզումների հետ: Դրա համար էլ հնարավոր է, որ Հայաստանում իրադարձությունները դարձել են նաև Իլհամ Ալիևի՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկման առարկա:
Ադ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը:
Նրա խոսքով, նախ երկու երկրները սահմանկից են Հայաստանի հետ և որ ամենահետաքրքիրը՝ Հայաստանի ամենաերկար սահմանները հենց Ադրբեջանի և Թուրքիայի հետ են:
Երկրորդը՝ Հայաստանը վտանգ է ներկայացնում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար, որովհետև կան հայտարարված և ցավոք, այսօրվա դրությամբ մեր երկրների հանդեպ իրագործված տարածքային հավակնություններ:
«Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին իրավիճակին, ապա այստեղ ամեն ինչ բոլորովին անկանխագուշակելի է: Ղարաբաղյան կլանի և հատկապես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի երկար ճնշումից հետո, փորձ է ձեռնարկվել ավելի երկարաձգել կառավարման ժամկետը: Սակայն ամեն ինչ ավարտվեց ժողովրդական բողոքական շարժմամբ:
Ադրբեջանը միշտ հայտարարել է, որ Հայաստանը որպես երկիր, որը ելք չունի դեպի օվկիանոս, պարտավոր է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: Այսօր հենց այն փաստը, որ Ադրբեջանը կարող է կառուցել բարեկամական, փոխշահավետ հարաբերություններ մյուս պետությունների հետ, հնարավորություն է տալիս մեր երկրին համաշխարհային շուկաներ դուրս գալ, իրագործել աշխարհատնտեսական նախագծեր և միշտ մի քանի քայլ առաջ լինել նույն այդ Հայաստանից:
Այդ երկիրը չի կարող ցուցադրել տնտեսական աճի մեծ ցուցանիշներ:
Այսինքն Հայաստանի ղեկավարության գլխին կարող է կանգնել Նոբելյան մրցնակակիրը, կամ ամենամաքուր կառավարությունը, սակայն այդ երկիրը չի զարգանալու, բարիդրացիական հարաբերություններ չունենալով Ադրբեջանի հետ, խոցելի տրանսպորտային ենթակառուցվածքով: Խոսքը գնում է նրա մասին, որ գլխավոր գործընկեր Ռուսաստանի հետ Հայաստանի ողջ ապրանքաշրջանառությունը կախված է՝ ռուս-վրացական սահմանին եղանակային պայմաններից:
Նախագահ Իլհամ Ալիևը միշտ նշել է Հայաստանի ղեկավարության անտարբեր վերաբերմունքը իր իսկ պետության հանդեպ: Մենք միշտ Երևանին ասել ենք, որ տվյալ քաղաքականությունը տանում է Հայաստանի պետության կրախի և ինքնիշխանության կորստի: Սակայն նրանք հրաժարվում են հասկանալ դա», - նշել է Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը: