Ֆարհադ Մամեդով. «Կատալոնիայում հանրաքվեի կազմակերպիչներին պետք է կալանավորել»

irevanaz.com«Յուրաքանչյուր էթնոտարածքային հակամարտություն կամ պետությունից որևէ տարածքի բաժանման գործընթացը ունի ինչպես ընդհանուր գծեր, այնպես էլ տարբերություններ»:
Այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) տնօրեն Ֆարհադ Մամեդովը, մեկնաբանելով՝ Իրաքյան Քրդստանում և Կատալոնիայում գործընթացների նմանության ու տարբերության մասին հարցը:
Նրա խոսքով, քրդական ինքնավարության հարցը՝ Իրաքի կենտրոնական իշխանության թուլացման արդյունքն է, 90-ական թթ. սկզբին, երբ փաստորեն ԱՄՆ-ի կողմից երկրի օկուպացումից հետո, քրդական ինքնավարությունը փաստորեն չէր ենթարկվում կենտրոնական կառավարությանը: Մյուս կողմից գտնվել էր խաղաղ գոյատևման ինչ որ մի բանաձև, Քրդստանի ներկայացուցիչը նույնիսկ դարձել է Իրաքի նախագահ:
Ինչ վերաբերում է Կատալոնիային, ապա այդ հարցը ունի իր պատմությունը:
Եթե Իսպանիայի տարածքում գործում է իսպանական օրենսդրությունը, ապա դրան համապատասխան, ինչպես դա նշում են վարչապետը և այդ երկրի մյուս պաշտոնատար անձինք,- բոլոր հանգանանքներում օրենքը պետք է աշխատի:
Սակայն մենք տեսնում ենք ,որ Եվրոպայում հասարակական կարծիքը կարծես թե սկսում է պատրաստվել ինչ որ մի գործընթացի, որովհետև մի շարք առաջատար ԶԼՄ-ները և մի շարք եվրոպացի քաղաքագետները կատալոնցիների կամարտահայտությանը վերաբերվում են, որպես վերջին ինստանցիա, թեև նախ այդ հանրաքվեն ապօրինի է, երկրորդը՝ կենտրոնական կառավարությունը ձեռնարկել է բոլոր կարևոր ու ադեկվատ միջոցները՝ այդ գործընթացը դադարեցնելու համար: Եվ ես կարծում եմ, որ հաջորդ քայլը կլինի հենց բոլոր այն քաղաքական կուսակցությունների ղեկավարների կալանավորումը, ովքեր այսպես թե այնպես, Իսպանիան տանում են փլուզման ու մասնատման:



Читайте также

Оставить комментарий