Ֆարհադ Մամեդով. «Սարգսյանը մտադիր է զբաղեցնել վարչապետի աթոռը»

irevanaz.com«Հայաստանում առաջին փոխվարչապետի պաշտոնը նախատեսվում է բացառապես Կարեն Կարապետյանի համար»։
Այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) տնօրեն Ֆարհադ Մամեդովը, մեկնաբանելով՝ ինչ կարելի է ակնկալել Հայաստանում պետական կառավարման համակարգում բարեփոխումներից հարցը։
«Առաջին փոխվարչապետի պաշտոնի սահմանելը ելնում է նրանից, որ այն սցենարի դեպքում, երբ Սերժ Սրգսյանը կզբաղեցնի վարչապետի աթոռը, նա Կարեն Կարապետյանին կառաջարկի առաջին փոխվարչապետի պաշտոնը, ով կլիազորվի, օրինակ պետության ղեկավարի բացակայության ժամանակ նախարարների կաբինետի նիստեր անցկացնել։ Սարգսյանը ուղղակի նրա վրա է գցում ողջ տնտեսական բլոկը, այսինքն այսօր ինչով զբաղվում է Կարապետյանը և՛ ըստ լիազորություններով, և՛ ըստ պատասխանատվության չափի։ Անձամբ Սարգսյանը կզբաղվի կարգավորման հարցերով, արտաքին քաղաքականության որոշմամբ, անվտանգությամբ, ոստիկանության վերահսկմամբ։
Ամենասիմվոլիկ հարցը եղել է ոստիկանության ենթարկվելը, որովհետև բոլորը գիտեն, որ ներկայիս վարչապետ Կարապետյանի և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի միջև լավ հարաբերություններ չկան։ Դա ցուցադրվում է նույնիսկ նախարարների կաբինետի բաց նիստերի ժամանակ, երբ Կարապետյանը լրագրողների և բոլորի ներկայությամբ՝ ոստիկանության պետին Երևանում աղբարկղերի մաքրությանը հետևելու հանձնարարություն է տալիս։ Դրանով հանդերձ նա ցույց է տալիս, որ այնքան էլ բավարարված չէ ոստիկանության պետի աշխատանքով»,- նշել է Ֆ. Մամեդովը ։
Նրա խոսքով, լիազորությունների բաշխումը ցուցադրում է, որ Կարապետյանը առաջին փոխվարչապետի կարգավիճակում, իսկ Սարգսյանը վարչապետի պաշտոնում կզբաղվեն նույն հարցերով, որոնք իրականացնում են ներկա ժամանակ։
«Այսինքն նույնիսկ վարչապետի նստավայրը կգտնվի Բաղրամյան 26-ում, այսինքն այնտեղ, որտեղ այժմ տեղակայված է նախագահի աշխատակազմը։ Վարչապետի ապարատի համար հատկացվել է 600 մարդով չտեսնված մեծ հաստիք։ Այս ամենը ակնառու ցուցադրում է, որ Սարգսյանը մտադիր է զբաղեցնել վարչապետի աթոռը, իսկ Կարապետյանի համար նախապատրաստվել է առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Դա Սարգսյանի համար շատ հարմար է, որովհետև նա միշտ կարողացել է տնտեսական խնդիրները հմտորեն բարդել վարչապետների վրա և նրանց ազատել պաշտոնից։ Իսկ այստեղ տնտեսական քաղաքականության համար պատասխանատվությունը կդրվի առաջին փոխվարչապետի վրա և հերթական տնտեսական խափանումից հետո, Սարգսյանը կկարողանա շատ հեշտությամբ բոլոր անհաջողությունները բարդել նրա վրա և փոխել նրան»,- ասել է ՌՀԿ-ի տնօրենը։
Նա նշել է, որ Հայաստանում կառավարության նիստերը ավանդաբար անցկացվում են բաց ռեժիմով, որը հնարավորություն է տվել տեսնել այս կամ այն նախարարի նկատմամբ վարչապետի վերաբերմունքը։
«Կառավարության նոր կանոնադրության մեջ, որը կգործի սահմանադրական բարեփոխումների ավարտից հետո, կառավարության նիստերը կանցկացվեն փակ ռեժիմով։ Դա նույնպես արվել է Սերժ Սարգսյանի համար, որովհետև տնտեսությանը և տնտեսական քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերյալ մյուս հարցերի քննարկումները չեն կարող անցկացվել բաց ռեժիմով, քանզի նման դեպքում արդեն հստակ կերևա այս, կամ այլ հարցում Սարգսյանի դիրքորոշումը։ Օրինակ, եթե ընդունվում են տնտեսության վերաբերյալ ինչ որ որոշումներ, և այն անցկացվում է բաց, մարդիկ հիանալի կտեսնեն, թե որ կողմին է աջակցում կառավարության ղեկավարը, նախարարները և այլն։ Եվ որոշ ժամանակից հետո, եթե այդ որոշումները չեն տալիս սպասելի արդյունքներ, համապատասխանաբար կարելի է պարզ հետևել, թե ում սխալն է եղել դա։ Իսկ երբ փակ նիստեր լինեն, այդ ժամանակ անհասկանալի կլինի, թե ով է իր ժամանակին աջակցել և ով է պատասխանատու այս, կամ այն որոշումների համար, որոնք հտագայում դարձել են խափանիչ։ Այսինքն, այդպիսով Սարգսյանը հեշտորեն կխուսափի պատասխանատվությունից և սխալ որոշումներ ընդունելու համար մեղքը կբարդի ուրիշների վրա»,- համարում է Ֆ. Մամեդովը։
Նրա կարծիքով, նիստերի փակ ռեժիմին անցնելը ոչ մի կերպ կապված չէ Ղարաբաղի հարցի հետ։
«Ղարաբաղյան կարագավորման գործընթացը և այդ հարցի վերաբերյալ Հայաստանում կարծիքի ձևավորումը չեն անցկացվում նիստերի ռեժիմով, կամ կառավարությունում խորհրդակցություններով։ Կարգավորման գործընթացում որոշումները ընդունվում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից։ Դրանով հանդերձ, ցանկացած սկզբունքային որոշումներ այս կամ այլ ձևով պետք է անցնեն Հայաստանի խորհրդարանի միջոցով։ Այնպես որ, Ղարաբաղի թեման՝ կառավարության հարցը չէ, այն կարող է քննարկվել երկրի անվտանգության խորհրդի նիստում, որը առայժմ հրավիրվում է նախագահի կողմից, իսկ հետագայում կգումարվի Հայաստանի վարչապետի կողմից»,- եզրափակել է Ֆ. Մամեդովը։



Читайте также

Оставить комментарий