Ֆարհադ Մամեդով. «Սերժ Սարգսյանը բացարձակապես անգրագետ է միջազգային հարաբերությունների հարցերում»

irevanaz.comՀարցազրույց Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի հետ:
— Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 30-ին հանդիպել է՝ ԱԳՆ-ի ղեկավար կազմի հետ։ Հանդիպման ժամանակ նա կանգ է առել երկու հիմնական պահերի վրա. ինչպիսի՞ն են ՀՀ-ի արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները և ի՞նչ պետք է նախաձեռնել, որպեսզի կատարելագործել ԱԳն-ի գործունեությունը, այն դարձնելով առավել արդյունավետ։ Այսինքն դուրս է գալիս, որ նա այնուամենանիվ մնում է իշխանության գլխին և արդեն այժմ մտածում է վերաձևաչափել արտաքին քաղաքական գերատեսչությունը։
— Նման հանդիպման փաստը ինքստինքյան շատ հետաքրքիր է։ Սովորաբար պետությունների ղեկավարները իրենց դեսպանների հետ հանդիպում են նրա համար, որպեսզի կարգադրություններ անել, ուղղություն տալ արտաքին քաղաքական գործունեությանը։ Այդպիսով, Սերժ Սարգսյանը նախընտրական ժամանակահատվածում հերթական հանդիպում է անցկացնում պրոֆիլային կառույցների հետ, ինչը կրկին անգամ վկայում է այն մասին, որ հետագա տարիներին հատկապես նա կղեկավարի երկրի արտաքին քաղաքական գործունեությունը։ Դա ընդամենը Սերժ Սարգսյանի ևս մեկ նախընտրական հայտն է։
— Հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ Հայաստանը երբեք չի փորձել ուրիշի ուսերին դնել՝ միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման համար պատասխանատվության իր մասնաբաժինը ...
— Նման արտահայտություններով Սարգսյանը փաստորեն նշում, որ իր գործընկերների կողմից Հայաստանի աջակցությունը՝ իրականացված փաստ է։ Անկախ պետության նախագահի համար նորմալ չէ բարձրաձայն արտահայտել նման բնույթի կարծիքներ։ Եթե նա դա ասում է, նշանակում է, որ նրանք այնուամենայնիվ մեծ պետությունների, հատկապես իր դաշնակիցների, մասնավորապես Ռուսաստանի ուսերի վրա են տեղափոխում իր արտաքին քաղաքական նպատակների իրագործման համար այս, կամ այլ հարցերը։
Դրա շատ օրինակներ կան։ Օրինակ, այս օրերին, Ռուսաստանի ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինը՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային միջանցքի գործունեության մասին 2011 թ. ռուս-վրացական համաձայնագրի իրագործման վերաբերյալ նշել է, որ Մոսկվան դա անում է Երևանի խնդրանքով։Այդպիսով, Գրիգորի Կարասինը բացահայտ հայտարարում է, որ հայկական կողմը իրենց խնդրում է այդ հարցը շուտով լուծել, որպեսզի նրանք կարողանան իրենց ապրանքները փոխադրել այդ տրանսպորտային միջանցքներով։
— Սարգսյանը՝ վերջին 10-ը տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ-ի դիրքի «ամրապնդման» մասին մտքեր է հնչեցրել։ Որ իբրև ՀՀ-ն կարողացել է, որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք՝ ամրագրել ինքնորոշման իրավունքը։
— 1975 թ. ընդունվել է Հելսինկիի եզրափակիչ ակտը և այնտեղ այդ սկզբունքը գրանցվել է, որպես գաղութային աշխարհի կարգավորման գործոն և հաստատ ոչ հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։ Սարգսյանը ընդհանրապես անգրագետ է միջազգային-իրավական գործերում, միջազգային հարաբերություններում և այստեղ նա հերթական անգամ դրսևորում է իր անգրագիտությունը։ Հիմնարար սկզբունքները չեն հակասում միմյանց։ Այդ մասին հայտարարում են և՛ Ադրբեջանը, և՛ մյուս պետությունները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիմնվում են Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, որտեղ ամեն ինչ շարադրված է։ Միջազգային իրավունքը մեծ հնարավորություններ է ներկայացնում հակամարտության կարգավորման համար, ինչպես ինքնորոշման իրավունքի, այնպես էլ տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայերը կարող են ինքնորոշվել ինքնավարության մակարդակով։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ադրբեջանակն հողերում երկրորդ հայկական պետության ստեղծման հետ։
Այս բոլոր սկզբունքները կարող են համաձայնեցվել միմյանց հետ, լրացնել միմյանց և եթե լինի միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշում, մենք կարող ենք հասնել արդյունքների։Սակայն, ցավոք, մենք չենք տեսնում դա։ Երկակի չափանիշների քաղաքականությունը, աշխարհի առաջատար պետությունների մոռացկոտությունը բերում են օկուպացիայի շարունակմանը, ագրեսոր երկիր Հայաստանի նկատմամբ չի կիրառվում պատժամիջոցային քաղաքականություն։ Վերջին հաշվով, այս ամենը բերում է՝ ԵԽԽՎ-ում և մյուս հարթակներում Սարգսյանի լկտի ելույթներին։



Читайте также

Оставить комментарий