Ֆարհադ Մամեդով. «Փաշինյանի անկանխագուշակելիությունը իր մեջ վտանգ է թաքցնում Ռուսաստանի համար»

irevanaz.comՀայաստանում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի մասին շատ բան է ասվել։ Ոմանք նրան բնութագրում են, որպես Հայաստանում «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարության 20 տարվա ընթացքում արմատավորված արատավոր կոռուպցիոն համակարգը կոտրող արևմտամետ, կամ հակառուսական դեմոկրատ-ռեֆորմատոր։ Նրանք էլ Փաշինյանի պլաններին վերագրում են Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների աստիճանական փոփոխություն։
Այսպիսով, ո՞վ է իրականում Փաշինյանը, և որքանո՞վ հաջող կլինի նրա կառավարումը։ Այդ հարցերի պատասխանը Armenia.Az-ը փորձեց գտնել Ադրբեջանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի հետ զրույցում։

— Փաշինյանը որքանո՞վ է հանդիսանում Մոսկվայի շահերին համապատասխանող ֆիգուրա։

— Այդ հարցին պատասխանելու համար հարկավոր է դիմել՝ Փաշինյանի ընդհանուր առմամբ, կամ էլ վարչապետ ընտրվելու պահից նրա կենսագրությանը։ Եթե նայել նրա ողջ քաղաքական գործունեությանը, ապա կարելի է ասել, որ Փաշինյանը՝ Ռուսաստանի համար անկանխագուշակելի ֆիգուրա է։
Որովհետև այդ մարդը իր քաղաքական կարիերայի մեծ մասի ընթացքում հիմնականում քննադատել է Ռուսաստանից Հայաստանի ավելորդ կախվածությունը։ Այդ գործունեության գագաթնակետ կարելի է անվանել Եվրասիական տնտեսական միությունից և Մաքսային միությունից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությունը։ Երբ նա հանդես եկավ այդ նախաձեռնությամբ, նա թվերով ցուցադրեց այդ միություններում Հայաստանի անդամակցության անարդյունավետությունը։
Սակայն մյուս կողմից, հանուն ճշմարտության, հարկավոր է նաև նշել, որ Փաշինյանը ընդգծել է՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրին (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության կարևորությունը։ Հայաստանում կա կոնսենսուս այն առնչությամբ, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը հանդիսանում է երկրի անվտանգության երաշխիքը և այդ պլանում Հայաստանի համար շահավետ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի, որպես միջնորդի մասնակցությունը։
Ինչ վերաբերում է վարչապետ ընտրվելու պահից Փաշինյանի կողմից կատարված աշխատանքին, այդ թվում նաև նրա կադրային նշանակումներին, ապա այստեղ ևս մենք տեսնում ենք երկակի դիրքորոշում։ Կա Ռուսաստանի դաշնակցական դերի խոստովանություն։ Սակայն այն նշանակումները, որոնք անցկացվել են տնտեսական բլոկում, ուժային կառույցներում, արտաքին քաղաքականությունում, ցույց են տալիս, որ, եթե տվյալ կառավարությունը կանգուն մնա ակնկալվող խորհրդարանական ընտրություններից հետո՝ այն առավել խիզախ կլինի Արևմուտքի և արևմտյան բոլոր կառույցների հետ փոխհարաբերություններում. դրանք են և՛ ԵՄ-ն, և՛ ՆԱՏՕ-ն, և՛ ԱՄՆ-ի հետ առանձին հարաբերությունները։ Այսինքն նույնիսկ Հայաստանի տնտեսության մեջ և անվտանգության համակարգում Ռուսաստանի լիովին գերիշխանության դեպքում կգա ժամանակ, երբ տեղի կունենա այդ հարաբերությունների դիվերսիֆիկացիա։
Սկզբունքայնորեն, այդ ուղղությամբ առաջին քայլերը արդեն արվել են, առաջին մտքերը արդեն արտահայտվել են։ Դա և՛ Հայաստանի էլեկտրացանցը հայկական ծագումով Ռուսաստանի միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանելու վերաբերյալ բանավեճեր են, դա և՛ Հարավկովկասյան երկաթուղիները հայկական երկաթուղային ճանապարհներով կոնցեսիոն կառավարման և էներգետիկ հատվածի լիբերալիզացման վերաբերյալ բանավեճեր են։ Այսինքն հայ-ռուսական հարաբերությունների այն ամենասրբազան հարցերը, որոնք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահությունների օրոք երբեք չեն եղել վիճաբանության առարկա։ Այնուամենայնիվ, եթե ակնկալվող ընտրություններից հետո Փաշինյանի կառավարությունը մնա իշխանությունում, ապա այն ոլորտներում, որոնք լրացնում են հայ-ռուսական դաշնակցական հարաբերությունների բովանդակությունը՝ կարող են տեղի ունենալ արմատական փոփոխություններ։

—Այս օրերին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում ոչ մի բան չի փոխվի։ Այսինք երկիրը մնում է Ռուսաստանի ուղեծրում։ Այդ դեպքում Փաշինյանի կողմից ռուսաստանամետ գծի անցկացումը ինչպե՞ս կհամընկնի նրա նախկին օրակարգի հետ, որի վեկտորը ուղղվել է Արևմուտքին։

— Այն կախված կլինի միջազգային կոնյուկտուրայից։ Որովհետև ներկա պայմաններում մենք կարող ենք հետևություններ անել բացարձակապես հայտարարություններից։ Առայժմ չկան այն քայլեր, որոնք կարող են ցույց տալ հայկական նոր իշխանության հակառուսական, կամ ռուսաստանամետ ինչ որ տարրեր։ Հայաստանը պետք է անցնի նման փորձությա միջով։ Նման փորձությունը կարող է լինել և՛ վաղը, և՛ մի շաբաթ հետո, և՛ մի ամիս հետո։ Դա որշակի հարցերիվերաբերյալ պետության սկզբունքային դիրքորոշումն է։
Մենք հիշում ենք, թե ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում, ԵԽԽՎ-ում և մյուս կառույցներում, որտեղ ներկայացվել են երկու երկրները՝ Հայաստանը միշտ քվեարկել է Ռուսաստանի օգտին։ Օրինակ, Սկրիպալի հարցով, կամ այլ հարցերով, որոնք կարող են ծագել մոտ ապագայում, Ռուսաստանը կարող է Հայաստանին կանգնեցնել ընտրության առջև։ Եվ նրանով, թե ինչպիսին կլինի նոր կառավարության այդ նույն ընտրությունը՝ մենք կկարողանանք հետևություններ անել արդեն անմիջապես գործողություններից, այլ ոչ թե հայտարարություններից։ Այդ ժամանակ մեծ հավանականությամբ հնարվոր կլինի ասել՝ փոխում է արդյոք Հայաստանը իր արտաքին քաղաքական ուղին, թե պահպանում է այն և դա կնշանակի, որ դեպի Արևմուտք նրա բոլոր ռևերանսները ընդամենը միջավայր է։ Մենք ուղղակի պետք է սպասենք ճշմարտության այն պահին, երբ պետությունը ցուցադրում է իր դիրքորոշումը։ Եվ հատկապես ելնելով դրանից, կարելի է՝ Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանի տեղի վերաբերյալ հետևություններ անել։

— Փաշինյանը պատերազմ է հայտարարել կոռուպցիային։ Կարող է արդյո՞ք Հայաստանը, որտեղ կենսականորեն կարևոր ոլորտները գտնվում են ռուսական մենաշնորների ձեռքում և մնալով ռուսական քաղաքականության ազդեցության ոլորտում, հաջողությունների հասնել այդ պայքարում։

— Կոռուպցիայի դեմ պայքարը Փաշինյանի համար կենսականորեն կարևոր հարց է։ Որովհետև ֆինանսական օգնություն ստանալու համար դիմելով Արևմուտքին՝ հայկական կողմը ստացել է այնպիսի պատասխան, որ եթե հանրագումարի բերել արևմտյան պետությունների հիմնական դեսպանների հայտարարությունները, օրինակ, Հայաստանին 140 մլն դոլար հատկացնելու մասին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի պահանջին՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեյի հայտարարությունը՝ մենք հանգում ենք այն եզրակացության, որ Հայաստանի առջև նախապայմաններ են դրվում։
Հայաստանից ակնկալում են տնտեսության լիբերալիզացման ուղղությամբ գործողություններ։ Սա հատկապես այն նույն ոլորտն է, որտեղ կան մենաշնորհներ, որոնց մեծամասնությունը պատկանում է ռուսական բիզնեսի ներկայացուցիչներին։ Հայաստանից ակնկալում են կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվ գործողություններ։ Այսինքն բոլոր այն տարրերը, որոնք մի քանի տարի առաջ դարձել են այդ երկրին ինստիտուցիոնալային աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ ամերիկական Millennium Challenge ծրագրից Հայաստանի հեռացման պատճառը։ Այսինքն կողմերից յուրաքանչյուրը, և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը՝ ֆինանսական օգնություն հատկացնելու համար որոշակի նախապայմաններ են առաջ քաշում։ Սկզբունքայնորեն արդեն կան առաջին քայլերը։ Դա, որպես խոշորագույն օլիգարխներից մեկի, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր՝ Սամվել Ալեքսանյանի հետապնդումների սկիզբն է, խուզարկություններ նավթի վաճառքով զբաղվող ընկերությունում, որի ղեկավար է հանդիսանում ԱրմՌոսգազպրոմ-ի նախկին գլխավոր հաշվապահը։ Այսինք սրանք առաջին քայլերն են, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի կառավարությունը ընդունում է այդ նախապայմանները և Արևմտքին, հիմնականում ԱՄՆ-ին ցույց է տալիս, որ աշխատանքը սկսվել է։ Եվ շուտով Արևմուտքից այդ ֆինանսական օգնությունը պետք է ընդունվի։ Հատկապես այստեղ կլինի Ռուսաստանի հետ հարաբերություններում այդ կարմիր գիծը, որը Հայաստանը պատրաստվում է անցնել, ինչը կծառայի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանը, որպես իր դաշնակցի, սատելիտի, ֆորպոստի ընկալման փոփոխությանը։



Читайте также

Оставить комментарий