Եվգենի Միխաիլով. «Մոսկվան ըմբռնել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները»

irevanaz.com

Հացարույց՝ «Аналитика юга России» հրատարակության գլխավոր խմբագիր, միջազգային հակամարտությունների հարցով հայտնի փորձագետ Եվգենի Միխաիլովի հետ։

—Լրանում է Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի 100-րդ օրը։ Եվ այդ կլոր տարեթվի կապակցությամբ Հայաստանի պետության ղեկավարը որոշել է հանրահավաք կազմակերպել՝ ֆեյսբուքի միջոցով նրանում ակտիվ մասնակցության կոչ անելով իր կողմնակիցներին։ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ շատ է կարոտել բնակչության հետ հանրահավաքներում հանդիպելուն։ Դուք ինչպե՞ս կգնահատեիք երկրի բնակչության հետ Հայաստանի իշխանության շփման նման ձևաչափը։ Փաշինյանը չի ուզում արդյո՞ք նման ձևով Կրեմլին ցուցադրել, որ ժողովուրդը աջակցում է նրա նշանակմանը։

— Դժվար է Փաշինյանի գործողությունները գնահատել, որպես Մոսկվային ցույց տալու փորձեր, որ նրան աջակցում է բնակչությունը։ Նա ոչ թե դա պետք է ցույց տա Ռուսաստանին։ Նախ և առաջ Կրեմլը նրանից սպասում է ռազմավարական գործընկերության պլանով քաղաքական ուղու անփոփոխ լինելը։ Սակայն տեղի է ունենում հակառակը։

— Հայաստանի նոր վարչապետը ստանձնել է երկրում կոռուպցիոն տարրերի հետ պայքարի ուղին։ Բացի դրանից, 2008 թ. մարտի իրադարձությունների կապակցությամբ պատասխանատվության է ենթարկվել և կալանավորվել է երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նման ճակատագիր կարող է սպասել նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Նիկոլ Փաշինյանը այդ ուղղությամբ որքա՞ն հեռու կգնա, այսինքն իշխանությունում ղարաբաղյան կլանի լիկվիդացման ուղղությամբ։ Էլ ինչպի՞սի բարեփոխումներ կարելի է ակնկալել նրա կառավարությունից։

— Դատելով այս ամենից, Փաշինյանը հետագայում ևս կպայքարի ղարաբաղյան կլանի դեմ։ Նրա խնդիրները հասկանալի են։ Թուլացնելով Սարգսյանի և նրա մարդկանց դիրքերը, նա կամրապնդի իր դիրքերը և այդ թվում նաև, հնարավոր է, կստանա Արևմուտքի ֆինանսական աջակցությունը։ ԱՄՆ-ը անմիջականորեն շահագրգռված է նրանում, որպեսզի հանրապետության նախկին առաջնորդները, որոնք շատ թե քիչ բարեկամություն են արել Մոսկվայի հետ՝ լիովին համահարթվեն։ Հետագայում, երբ Փաշինյանը ձեռք կբերի լիարժեք ազդեցություն, նրա համար հեշտ կլինի Մոսկվայից ինչ որ զիջումներ պահանջել, ինչը, այնուամենաինիվ քիչ հավանական է։

— Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կտրուկ քննադատությամբ հանդես է եկել Հայաստանի նոր իշխանությունների դեմ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում իրադարձությունները ընթանում են հանրապետության ղեկավարության հավաստիացումներին հակառակ, ներառյալ նախկին իշխանության ներկայացուցիչների հետապնդումների մասով։ Բացի դրանից, Մոսկվան վերջին ամիսներին բազմիցս դժգոհություն է հայտնել Երևանի նոր արտաքին քաղաքական կուրսի նկատմամբ։ Որքա՞ն հեռու կարող է գնալ Կրեմլի և Հայաստանի միջև հարաբերություններում դիմակայությունը։

— Ակնհայտ է, որ Երևանի քաղաքականությունը գնալով ավելի շատ դժգոհություն է առաջացնում Ռուսաստանի ղեկավարների մոտ։ Այդ առիթով Լավրովի արտահայտությունները դրա լրացուցիչ հաստատում են։ Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը բավականին զուսպ է իր քաղաքական գնահատումներում, բայց այն, որ նա դժգոհություն է հայտնել՝ շատ բանի մասին է խոսում, ամենից առաջ այն մասին, որ Մոսկվան ըմբռնել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և բարեկամության մասին ցանկացած հայտարարություն այժմ կընկալվի, մեղմ ասած՝ հեգնանքով...

— Կարելի է արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին անվանել նոր Միխաիլ Սաակաշվիլի, ով նույնպես Վրաստանում պատերազմ հայտարարեց կոռուպցիայի դեմ և Արևմուտքի հետ ինտեգրման կտրուկ կուրս վերցրեց։

— Փաշինյանին անշուշտ, կարելի է մասնակիորեն համեմատել Սաակաշվիլիի հետ։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ Միշիկոն իր բարեփոխումներում ուներ Արևմուտքի առավել ակնհայտ քաղաքական աջակցությունը։ Փաշինյանը առայժմ լայն ծավալով չունի դա։ Արևմուտքը առայժմ զննում է Մոսկվայի դիրքորոշումը և զգուշանում է։ Անկասկած, հանրապետությունում կոռոպցիայի դեմ պայքարը դրականորեն կազդի Փաշինյանի իմիջի վրա, սակայն իմիջը՝ ժամանակավոր է։ Եթե ժողովուրդը ուտելու բան չունենա և Ռուսաստանը արդեն բարեկամ չլինի, ապա շատ բան կփոխվի...

— Վարչապետ Փաշինյանի օրոք հնարավոր է արդյո՞ք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

— Ղարաբաղյան հակամարտությունը կարելի էր կարգավորել նաև Սարգսյանի օրոք, եթե ցանկություն լիներ։ Սակայն դա տեղի չունեցավ։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը այլ ուժերի աջակցությամբ գործի կդնի որոշ բանակցային գործընթացներ, սակայն հազիվ թե արդյունքներ լինեն առանց Ռուսաստանի մասնակցության, ում նա փորձում է հայհոյանք տալ։



Читайте также

Оставить комментарий