Ռասիմ Մուսաբեկով. «Փաշինյանը հայերին հասկացնել է տալիս, որ պետք է լուծել Ադրբեջանի և Թուրքիայի հետ խնդիրները»
Հարցազրույց քաղաքագետ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հետ։
Անօրինական ճանապարհով գնտվելով Ադրբեջանի օկուպացված տարածքներում՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի խափանմանն ուղղված մի շարք սադրիչ գործողություններ է ձեռնարկել։
Նա Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է զինվորների հետ սելֆին, իսկ այնուհետև շփման գծում մի շարք զորամասեր այցելելու մասին տեսագրություն։
—Ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ի՞նչ նպատակով է այց կատարել Ադրբեջանի օկուպացված տարածքներ։
—Նրանց մոտ սկսվում են ընտրություններ և հասկանալի է, որ նա նման գործողություններով մտադիր է ինչ որ միավորներ հավաքել։ Մյուս կողմից, նա երկյուղներ ունի, որ, եթե որևե մեկը փորձի ուժային մեթոդով նրան հեռացնել վարչապետի բազկաթոռից, ապա ուժային բաղադրամաս կբերվի Լեռնային Ղարաբաղից։ Ղարաբաղյան ուժերը լիովին չեն վերահսկվում Երևանի կողմից, իսկ հաշվի առնելով այն, որ նա հեռացրել է Քոչարյանի և Սարգսյանի ղարաբաղյան կլանը՝ նման վտանգ միշտ կա։
Բացի դրանից, նա ունի որոշակի հասկացություններ, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որևէ առաջընթացի՝ անհնար է Հայաստանը դուրս բերել այն փակուղուց, որի մեջ նրան մտցրել է տարածքային հավակնությունների նախկին քաղաքականությունը։ Ղարաբաղում նա մենակ չի եղել, նրան ուղեկցել են ուժային կառույցները, կարծում եմ, որ Փաշինյանը ղարաբաղյան ղեկավարների հետ որոշակի երկխոսություն է անցկացնում նրա համար, որպեսզի նրանց համոզի ղարաբաղյան կարգավորման մեջ ինչ որ առաջընթացի հասնել։
Կա ևս մեկ պահ. անջատողականների ներկա ղեկավարները այնուամենայնիվ Քոչարյանի և Սարգսյանի մարդիկ են։ Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Փաշինյանը ստանա խորհրդարանական մեծամասնություն և իշխանություն, նա կմտածի այն մասին, թե որ մարդկանց բերել անջատողական վարչակարգում իշխանության։ Այսինքն Փաշինյանի աջակցման համար ղարաբաղյան ղեկավարների միջև որոշակի կաստինգ է ընթանում։
— Փաշինյանը գտնվելով այնտեղ, ցանկացած զարգացմանը պատրաստ լինելու կոչ է արել հայերին։
—Եթե նրանք շարունակում են համառել իրենց անեքսիոնիստական պահանջներում, ապա դա նշանակում է մեկ այլընտրանք՝ պատերազմ։ Նա հասկանում է դա։ Եվ դա լավ մեսիջ է անջատողականների ղեկավարների ու հասարակության համար, որ խաղաղություն չի լինի, կլինի պատերազմ,և այն կլինի Հայաստանի համար բոլորովին էլ ոչ լավ պայմաններում, երբ նրան մշտապես աջակցել ու երաշխավորել է Ռուսաստանը։ Այդ պատերազմում Հայաստանը կարող է մնալ առանց ռուսական ապահովագրության։
—Դուք ասացիք, որ Փաշինյանը հասկանում է, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որևէ առաջընթացի՝ անհնար է Հայաստանը դուրս բերել փակուղուց։ Սակայն մենք նման ոչ մի հայտարարություն, կամ մեսիջ չե՞նք լսել։
—Տեսեք, նա ասում է այն մասին, որ Հայաստանի համար իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ, որ նրա երկու սահմանները փակ են, իսկ մնացած երկուսը՝ Իրանի և Վրաստանի հետ՝ ռիսկի տակ են գտնվում։ Վրաստանի հետ ռիսկերը կապված են նրա հետ, որ ձմռան ժամանակահատվածում Լարսի անցակետը կարող է փակվել։ Բացի դրանից՝ կարող են բարդանալ Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները և այդ ժամանակ Վրաստանը գործնականորեն կարող է փակվել Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրա նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել։
Չէ որ սա կողմնակի ակնարկ է հայ հասարակության համար, որ հարկավոր է փնտրել ուրիշ ելք, իսկ դա Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումն է։ Չնայած նա ուղղակիորեն չի ասում դա, սակայն նրա տրամաբանության էությունը նրանում է, որ մնացած երկու սահմանները ռիսկի տակ են, որ հարկավոր է բացել Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ դռները։
—Ինչպիսի՞ն պետք է լինի Նիկոլ Փաշինյանի սադրիչ այցերի ու գործունեությունների նկատմամբ Ադրբեջանի արձագանքը։
—Եթե մենք արձագանքեինք, ապա մեզ հարկավոր էր դա անընդմեջ անել վերջին երեք ամիսների ընթացքում, որովհետև Հայաստանի և՛ նախագահ, և՛ վարչապետը բազմիցս այցելել են Ադրբեջանի օկուպացված տարածքներ։ Ամեն ամիս անմիտ հայտարարություններ անելը անմիտ է։ Մենք Փաշինյանի և հայկական ղեկավարության գործողությունները, որոնք մշտապես այցելում են Լեռնային Ղարաբաղ, որակել ենք, որպես անօրինական։ Սակայն նման ամեն մի դրսևորման ժամանակ դեմարշեր անելը անիմաստ է։