Ալեքսանդր Ռար. «Արևմուտքը Ղարաբաղում պատերազմ թույլ չի տա»
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ), Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ), Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) համատեղ նիստերը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որոնք անցկացվել են Աստանայում, դարձել են նոր հարթակ, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները կրկին անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պահանջներ են հնչեցրել։
Այսպիսով, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացում «վճռական ձայնը» պատկանում է Լեռնային Ղարաբաղին։ Իսկ դա ըստ էության, փակուղի է մտցնում Ղարաբաղի հետ կապված ողջ բանակցային գործընթացը։
Ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ կարելի է ակնկալել հարցին պատասխանել է հայտնի գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
—Ստացվում է, որ Հայաստանը պնդելով գործընթացիում «ԼՂՀ»-ի ներկայացուցիչների մասնակցությունը՝ համաձայն չէ բանակցությունների Մինսկի ձևաչափին և դրանով հանդերձ ժխտելով՝ բանակցություններում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի միանալու որևէ հնարավորությունը։ Դա փակուղի՞ է։ Այնուհետև ի՞նչ կարող է տեղի ունենալ։
—Դա ուղղակի հայ քաղաքագետի հայտարարությունն է, որին ոչ մի արձագանք չի հաջորդել։ Սակայն, եթե Հայաստանը փորձի միակողմանի կարգով անցնել մինչև այդ սահմանված շրջանակները, ապա այդ ժամանակ իրոք, ինչպես նշեցիք, կարելի է խոսել փակուղու մասին։ Այդպես է լինում, երբ որևէ մեկը ուզում է հակամարտությունը լուծել ինչ որ ցնցումով, «նորարարությամբ»։ Սակայն պետք է հասկանալ, որ հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունները շատ բարդ են և նույնիսկ միջնորդները միշտ ի վիճակի չեն օգնել։ Նույնն էլ ղարաբաղյան հակամարտությունը, ցավոք, արդեն տևում է 30 տարի։
—Սակայն, եթե իրավիճակը մտնում է փակուղի, ապա հնարավոր է, իրական է դառնում ուժային լուծման տարբերա՞կը։ Ուզում եմ հիշեցնել, որ բանակցային գործընթացին «ԼՂՀ»-ի մասնակցության անհրաժեշտության մասին՝ միանշանակ հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը...
—Այժմ Հայաստանի մոտ, ինչպես տեսնում եմ, նոր ղեկավարության դեպքում հայտնվում են Արևմուտքի հետ մերձեցման նոր ձևեր գտնելու հնարավորություններ։ Մենք հետխորհրդային տարածքում նկատում ենք Եվրամիության ակտիվացման փորձեր։ Իսկ Հայաստանի նախարարի հայտարարությունը (Ղարաբաղի վերաբերյալ- խմբ.) ոչ մի ձևով չի համապատասխանում արևմտյան պահանջներին։ Եվրամիությունն ու Արևմուտքը ընդհանուր առմամբ չեն ուզում ուժային լուծում, ամեն ինչ պետք է ընթանա այն շրջանակներում, որոնց շրջանակներում ավելի վաղ անցկացվել են բանակցությունները։
Այնպես որ, չեմ կարծում, որ Հայաստանը կտրուկ կփոխի բանակցային գործընթացում իր ուղին։
—Դուք չե՞ք տեսնում մարտական գործողություններ սկսվելու հնարավորություն, չէ որ նույնիսկ հայ փորձագետները չեն բացառում հաջորդ տարվա գարնանը շփման գծում իրավիճակի սրումը...
— Եթե Հայաստանում չլինի ինչ որ (հերթական - խմբ.) հեղաշրջում, ապա Երևանը էլ ավելի շատ կներգրավվի Արևմուտքի ուղեծրի մեջ։ Իսկ Արևմուտքը դեմ է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը։
—Այսինքն Արևմուտքը ուշքի կբերի Հայաստանի նոր ղեկավարությանը և կստիպի հրաժարվե՞լ Ղարաբաղի հետ կապված չկշռադատված հայտարարություններից։
—Այո, Արևմուտքը կարող է դեմ հանդես գա Հայաստանի նման միակողմանի գործողություններին։