Սոհբեթ Մամեդով. «Բաքուն Երևանին «ճանապարհային քարտեզ է» առաջարկում»

irevanaz.com«ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ աշխատում են մինչև տարեվերջ երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ ԼՂ հակամարտության հարցը քննարկելու համար: Այս նպատակով օրեր առաջ հերթական անգամ տարածաշրջան այցելեցին միջնորդները, որոնք շոշափեցին նաև Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման թեման: Մամուլի համար հրապարակված տեղեկատվության համաձայն` այդ հադիպումների ժամանակ կողմերը փոխհամաձայնության են եկել բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ:
Այցից հետո համանախագահները պատրաստակամություն հայտնեցին ուսումնասիրել բանակցային գործընթացը խթանելուն ուղղված Բաքվի և Երևանի առաջարկները և կրկին կողմերին կոչ արեցին խուսափել այնպիսի հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը և վնասել բանակցային գործընթացը:
Ուշագրավ է, որ համանախագահների տարածաշրջանային այցին նախորդող օրերին սկզբում Երևանը, այնուհետև Բաքուն հանդես եկան այնպիսի հայտարարություններով, որոնք ըստ էության պետք է սենսացիա դառնային: Այսպես, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անսպասելի ուղերձ հղեց, թե «Հայաստանը պատրաստ է ստորագրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող 6 հիմնարար սկզբունքները»:
Բաքուն, կասկածելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անկեղծությանը, շտապեց նշել, որ «հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ճանապարհին ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի օկուպացված տարածքներոմ հայկական զորքերի տեղաբաշխումն է»:
«Նախ հայկական կողմը պետք է նախաձեռնի իր զորքերի դուրս բերումը օկուպացված տարածքներից: Եթե Հայաստանն իրոք ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում հնչած 6 սկզբունքները, որոնք Մադրիդյան նորացված սկզբունքների հիմքն են կազմում, ապա հնարավորություն կստեղծվի համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ աշխատանքեր սկսելու համար»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը:
Ընդ որում, նա ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որն է ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկած 6 սկզբունքների էությունը. Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելը, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ և անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ տրամադրելը, ներքին տեղահանվածների և փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունքն ապահովելը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցք բացելը, հետագայում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը որոշելը, որը հիմնված կլինի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման սկզբունքի վրա, անվտանգության միջազգային երաշխքիները:
 Հարկ է նշել, որ Բաքուն բոլոր այս 6 սկզբունքները դիտարկում է որպես հիմք բանակցային գործընթացը շարունակելու համար և առաջարկում է կազմել այսպես կոչված «ճանապարհային քարտեզ», որի իրականացումը կլինի իրադրության կանխատեսելիության ապացույցը: Դա հիմք կստեղծի շրջափակման հարցը լուծելու, տարածաշրջանում բարեկեցության բարելավման և տնտեսական զարգացման համար, ինչպես նաև Հայաստանին հնարավորություն կտա օգտագործել Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության ներուժը: Ստատուս-քվոյի անընդունելիության մասին հայտարարող միջնորդները կկարողանա՞ն արդյոք համոզել Երևանին և Բաքվին կանգնել տարածաշրջանում խաղաղություն հաստատմանն ուղղված բեկման ճանապարհին, ցույց կտան ժամանակը և համանախագահների իրական շահագրգռվածությունը հակամարտության կարգավորման գործում»:
«Նեզավիսիմայա գազետա», 28.05.2013թ



Читайте также

Оставить комментарий