ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեծ հայտարարությամբ

irevanaz.comԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տարածաշրջանային այցի արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Հայտարարության մեջ նշված է, որ այցի ընթացքում միջնորդները քննարկել են խաղաղ գործընթացը շարունակելու հետ կապված գաղափարները, որոնք նախարարներին ներկայացվել էին հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպմանը:
«Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքը արտգործնախարարների մակարդակով», - ասված է հայտարարության մեջ:
«Համանախագահները շնորհակալություն են հայտնել դեսպան Կասպշիկին և նրա թիմին՝ այս բարդ ժամանակահատվածում շփման գծի դիտարկումներ իրականացնելու և տարածաշրջանային այցերի ժամանակ, մասնավորապես նոյեմբերի 21-ին Զանգիլանի և Ջաբրայիլի շրջաններ կատարած այցի ժամանակ համանախագահներին ցուցաբերած օգնության համար»:



Читайте также

Оставить комментарий