Իգոր Պոպով. «Մեզ համար անընդունելի է սահմանում իրավիճակի սրումը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անընդունելի են համարում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ծանր սպառազինության կիրառումը:
«Մեզ համար անընդունելի է սահմանում իրավիճակի սրումը և ծանր սպառազինության կիրառումը: Մենք այդ հարցը քննարկել ենք բանակի ներկայացուցիչների հետ հանդիպումներում»,- Խանքենդիում տեղի ԶԼՄ-ներին ասել է՝ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի չճանաչված վարչակարգի ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվել են՝ այսպես կոչված «հակամարտության քաղաքական կարգավորման» հարցեր:
«Մենք խոսել ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին, որը մենք պատրաստվում ենք կազմակերպել: Խոսել ենք նաև հումանիտար հարցերի մասին և տվյալ ենթատեքստում՝ հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման հնարավորությունների մասին»,- հայտարարել է Իգոր Պոպովը: