Սաֆար Աբիև. «Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է իր հողերի ազատագրմանը»

irevanaz.comԱյդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասեի (Ֆրանսիա), Իգոր Պապովի (Ռուսաստան), Ռոբերտ Բրատկեի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ժամանակ։

Սաֆար Աբիևը, խոսելով ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրավիճակի մասին, նշել է, որ «թեև ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը ոչ մի արդյունք չի տվել, այնուամենայնիվ, մենք դեռ նրա հետ որոշ հույսեր ենք կապում»։ Նախարարի խոսքով, Հայաստանի՝ օկուպացիոն քաղաքականությունից հրաժարվելու դեպքում միայն հնարավոր է հակամարտության խաղաղ կարգավորումը։

Աբիևը հատուկ նշել է, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է օկուպացված տարածքների ազատագրմանը, հավելելով, որ նման իրավիճակում բոլոր պետություններն էլ այդպես կվարվեին, և Ադրբեջանին ինչ որ բանում մեղադրելու ոչ ոք իրավունք չունի։

Նախարարն ընդգծել է հակամարտության կարգավորման գործում միջազգային իրավունքի կիրառման անհրաժեշտությունը և անցյալից օրինակներ է բերել, երբ շատ պետությունների նկատմամբ կիրառվել են նման մեթոդներ։

«Սակայն տվյալ հարցում մենք նման վերաբերմումք չենք տեսնում, ինչը մեզ մոտ միայն ափսոսանք է առաջացնում»,- հայտարարել է Ս. Աբիևը։



Читайте также

Оставить комментарий