Սոհբեթ Մամեդով. Միանգամայն տրամաբանական է, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս Փաշինյանի հայեցակարգին
Երևանը շարունակում է խարխլել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Եթե ավելի վաղ Երևանը սխալ էր մեկնաբանում մադրիդյան առաջարկները, ապա այժմ հայկական կողմն ընդհանրապես չի ցանկանում քննարկել դրանք: Վերջերս՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անջատողական վարչակարգի, այսպես կոչված «արտաքին գործերի նախարարը» հայտարարել է, որ բանակցային սեղանին «ընդհանրապես առաջարկներ չկան»: Ի դեպ, հենց այդ մադրիդյան սկզբունքներն իր ժամանակին առաջարկվել են ոչ թե Ադրբեջանի, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Փորձագետները փաստաթուղթն անվանում են դիվանագիտության նվաճում: Նույնիսկ այն ժամանակ համանախագահները հույս հայտնեցին, որ հակամարտության կողմերը հարգանքով կվերաբերվեն իրենց: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն ընդունեց այդ առաջարկները, ինչը ենթադրում է հակամարտության կարգավորման փուլային սկզբունք: Սակայն, Հայաստանի նոր իշխանություններն իրականում վերացնում են այն ամենը, ինչ ձեռք է բերվել բանակցությունների սեղանի շուրջ:
«Այսօր Երևանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ հայեցակարգ է առաջ քաշել: Դա ենթադրում է բանակցային գործընթացին երրորդ կողմի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի մասնակցությունը», - նշում է «Իրավան» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Սոհբեթ Մամեդովը: Նրա պնդմամբ, միանգամայն տրամաբանական է, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս դրան: Ոչ միայն Ադրբեջանն, այլև ՄԽ-ի համանախագահբերը հասկացրել են, որ բանակցությունների ձևաչափի փոփոխությունն անընդունելի է:
«Մադրիդյան սկզբունքների էությունը կայանում է հակամարտության փուլային կարգավորման մեջ: Նախ և առաջ, պետք է Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքները վերադարձվեն Բաքվի վերահսկողության տակ, այնուհետև պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը, ապահովվի հարկադիր վերաբնակների վերադարձը իրենց հողեր և այլն», - ասել է փորձագետը: