Ժնևում կայացած հանդիպման շրջանակներում կողմերի միջև տարվել են վերջին տարիների ամենաինտենսիվ բանակցությունները
Հունվարի 28-30-ին Ժնևում կայացավ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, Ժնևում կայացած հանդիպման շրջանակներում կողմերի միջև տարվել են վերջին տարիների ամենաինտենսիվ բանակցությունները: Կողմերը բազմակողմանիորեն քննարկել են համանախագահների ներկայացրած օրակարգը:
Այդ կապակցությամբ քննարկվել են 2019 թվականին ներկայացված առաջարկները, մասնավորապես, երկու ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելը, մարդասիրական փոխանակումը, սկզբունքներն ու տարրերը, որոնք հակամարտության հիմք են կազմում, հատկապես՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն ու կետերը, և, ի վերջո, բանակցային գործընթացի ինտենսիվացումը:
Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ժամանակներս: