Անդրեյ Ռուդենկո. «Ղարաբաղյան թեման մնում է ՌԴ նախագահի և արտաքին գործերի նախարարի ուշադրության կենտրոնում»

irevanaz.com

«Ռուսաստանը միշտ գրավել է ակտիվ միջնորդական դիրքորոշում։ Այս ձգձգվող հակամարտության կարգավորման մեջ կողմերին աջակցությունը վերաբերում է՝ մեր անվերապահ արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին»։
Այս մասին «ՌԻԱ Նովովստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Անդրեյ Ռուդենկոն։
Նա ընդգծել է, որ ղարաբաղյան թեման մնում է ՌԴ նախագահի և արտաքին գործերի նախարարի ուշադրության կենտրոնում. «Այս հանգամանքը հատուկ նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում է նրա արդյունքների նկատմամբ բարձր ուշադրությունը։
Ռուսաստանի անմիջական օժանդակությամբ ստորագրված փաստաթղթերի թվում՝ 1994 թվականին Հրադադարի մասին ստորագրված պայմանագիրը հանդիսանում է՝ մինչև այժմ հաշտության համար հիմք։ Մեր երկրի միջնորդական ջանքերի ճանապարհի վրա կարևոր փուլ է դարձել 2008 թվականին ընդունված Մոսկվայի հռչակագիրը, որտեղ նշվում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման մասին։ Սա ղարաբաղյան կարգավորման առաջին և առայժմ միակ փաստաթուղթն է, որի տակ դրված են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրությունները։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը վճռական դեր է խաղացել 2016 թվականին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման մեջ՝ Մոսկվա հրավիրելով Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբների պետերին»։
Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը միջնորդական առաքելությունը իրագործում է ֆրանսիական և ամերիկյան գործընկերների հետ սերտ շփման մեջ. «Անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովի կողմից կազմակերպվել է՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին ներկա են եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հանդիպմանը՝ անցյալ տարի Վիեննայում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման համար մշակվել են կարգավորման բանակցային գործընթացի վերսկսմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ։ Դրանց շարքում են՝ հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման միջոցները, կողմերի տարածքներում կալանքի տակ գտնվող անձանց վիճակի թեթևացմանն ուղղված միջոցները։ Համաձայնեցվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցերը, քննարկվել են կարգավորման որոշ հանգուցային խնդրիները։ Այդ առաջարկությունների մի շարքը կյանքի են կոչվել։ Սահմանին և շփման գծում իրավիճակը մնում է հարաբերական հանգիստ։ Երևանի և Բաքվի միջև գործում է կապի գիծը։ Իրականացվել են լրագրողների փոխադարձ այցեր։ Վերդարձվել են գերության մեջ գտնված Զավեն Կարապետյանը և Էլվին Իբրահիմովը։ Շարունակվում է մյուս ձերբակալվածների հետ կապված աշխատանքը։ Դրանում ներգրավվել է ԿԽՄԿ-ն։ Համարում եմ, որ այս ամենը վկայում է՝ բնակչությանը խաղաղության նախապատարստելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկելուն ուղղված՝ կողմերի նպատակադրվածության մասին։ Այդ մասին է, մասնավորապես խոսք գնացել՝ վերջերս Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Կողմերը հայտարարում են՝ փոխզիջման հանգուցալուծումների որոնումը շարունակելու պատրաստակամության մասին։ Աջակցում ենք այդ տրամադրվածությանը։ Աշխատանքի շարունակման համար հիմք կա։ Գլխավորը՝ քաղաքական կամքի դրսևորումն է»։



Читайте также

Оставить комментарий