Անդրեյ Ռուդենկո. «Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես փոխզիջման հիման վրա»
Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, փոխադարձ զիջումներով:
Այս մասին «Մոսկվա-Բաքու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Անդրեյ Ռուդենկոն:
«Մենք կիսում ենք կողմերի մտահոգությունները` կապված չկարգավորված ղարաբաղյան հակամարտության հետ:
Ռուսաստանի համար բոլորովին անտարբեր չէ՝ մեզ համար մոտիկ ադրբեջանցի և հայ ժողովուրդների ճակատագիրը, որոնց հետ հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն», - նշել է Ռուդենկոն:
Նրա խոսքով, հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի բացառապես խաղաղ դիվանագիտական միջոցներով:
«Պետք է ցուցադրել քաղաքական կամք, հրաժարվել մաքսիմալիստական մոտեցումների վրա հիմնած փակուղուց և սկսել պայմանավորվել, ելներով նրանից, որ հակամարտության լուծումը ոչ թե միակողմանի զիջումներ է, այլ երկկողմ երթևկություն ունեցող ճանապարհ: Փոխզիջում գտնելու իրական քայլերը կարող են դառնալ առավել արդյունավետ միջոցները, որոնք ուղղված են բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը», - նշել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը: