Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունը պետք է պատրաստ լինի քաղաքական որոշման
Միջազգային հանրությունը պատկերացում ունի, թե մոտավորապես ինչպիսին կլինի ԼՂ հակամարտության լուծումը:
Բացի այդ ղարաբաղյան կարգավորման մեջ հիմնական շեշտը պետք է դնել ոչ թե խնդրի տեխնիկական լուծման, այլ` հակամարտության կողմերի մոտ լուծում գտնելու քաղաքական կամքի առկայության վրա:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պետք է ձեռնպահ մնալ փոխադարձ կշտամբանքների և մեղադրանքների քաղաքականությունից, և սկսել ներքին քննարկում, թե արդյոք պատրաստակամություն կա հակամարտությունը կարգավորելու, երկրների հասարակությունը պետք է պատրաստ լինի քաղաքական լուծման և փոխզիջումների:
Կողմերից ոչ մեկը չի կարող 100%-անոց արդյունքի հասնել:
Արդեն ժամանակն է առաջ շարժվել հակամարտության կարգավորման ճանապարհով՝ ղարաբաղյան հակամարտությունը ներկայումս չի կարող սառեցված համարվել:
Ամեն տարի հակամարտության գոտում զոհվում է մոտ 20 մարդ, ներկայիս իրավիճակը նաև որոշակի տնտեսական և քաղաքական ծախսեր է ենթադրում:
Գորան Լենմարկեր,
ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ: