Լամբերտո Զանիեր. «Ես մտահոգված եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից»

irevanaz.comՀարցազրույց՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:
- Այս տարվա հուլիսին տարածաշրջան կատարած այցից հետո ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը Հարավային Կովկասի մասին:
- Տարածաշրջան կատարած այցի ժամանակ ես անցկացրեցի շատ լուրջ քննարկումներ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ու արտաքին գործերի նախարարների հետ: Նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպել եմ նաեւ սեպտեմբեր ամսին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում:
Մտքերը, որոնք ես ուզում էի փոխանցել երկու նախարարներին՝ նույնն էին: Առաջինը՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա:
Երկրորդը՝ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում  հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը, շփման գծից դիպուկահարների դուրսբերումը, պատասխան քայլերից եւ ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալը, որոնք կարող է հանգեցնել լարվածության հետագա սրման:
Եվ երրորդը՝ որը ես փորձում էի փոխանցել, կայանում է նրանում, որ ոչ մի արտաքին դերակատարն, լինի դա ԵԱՀԿ-ը, թե որեւէ այլ միջազգային խաղացող, չի կարող հանգուցալուծել հակամարտությունը, կամ որոշում պարտադրել: Հակամարտության տեւական եւ խաղաղ լուծումը գտնելու համար պահանջվում է քաղաքական կամք, նվիրվածություն գործընթացին եւ հակամարտության կողմերի պատասխանատվությունը:
Հուլիսին իմ այցը տարածաշրջան ամրապնդեց իմ համոզմունքը այդ մասին, որ հակամարտությունը շարունակում է սպառնալ Հարավային Կովկասի կայունությանը եւ խոչընդոտում է նրա տնտեսական եւ սոցիալական զարգացմանը:
Որքան երկար է հակամարտությունը մնում չլուծված, այնքան դժվար է դառնում քաղաքական փոխզիջման հասնելն ու տարաձայնությունները հաղթահարելը, այդ թվում մարդկանց գիտակցությունում։ Այսօրվա երիտասարդներն արդեն չունեն այն կյանքի փորձը, որը առկա էր  հակամարտությունից առաջ:
- Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել առկա իրավիճակը կապված հակամարտության կարգավորման հետ:
- Ես, ինչպես և շատերը, նույնպես մտահոգված եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթացի  բացակայությունից, ինչպես նաեւ տեղերում իրավիճակի վատացումից:
Մենք բոլորս ականատես ենք եղել այդ բանին, որ վերջին իրադարձությունները, այդ թվում `օգոստոսին Ռամիլ Սաֆարովի ներման շուրջ ստեղված իրավիճակը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման հարցը հանգեցրեցին լարվածության եւ չնպաստեզին խաղաղ գործընթացին ու կողմերի միջեւ վստահության վերականգմանը:
Ես, իմ հերթին, լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ նրա համանախագահներին: Անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների էությանը եւ շարունակել աշխատել խաղաղ կարգավորման ձերքբերման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է ամրապնդել հրադադարի ռեժիմը, եւ վերահսկել դրա ապահովոմանը, որպեսզի ստեղծել ավելի նպաստավոր պայմաններ քաղաքական բանակցությունների համար:
Ես խոսում եմ ոչ միայն մեխանիզմների հետաքննության մասին, այլ նաեւ այն մասին, որ տեղական հրամանատարները կարող են պարբերաբար հավաքվել եւ քննարկել իրենց հուզող հարցերը, ինչպիսիք են հրաձգությունները, զորքերի տեղաշարժը, անօդաչու սարքերի թռիչքները եւ այլ գործոնները, որոնք խոչընդոտում են կայունության հաստատմանը:
Մեր իրականացրած աշխատանքը՝ կապված այլ ձգձգվող հակամարտությունների հետ, կարող է ներկայացնել մի քանի օգտակար օրինակներ: Այսպես, Ժնեւում՝ ԵԱՀԿ-ի համանախագահության ներքո անցկացվող միջազգային քննարկումներերի ժամանակ ընդունված որոշումներից մեկի, որը գործի դրվեց 2008 թ. Վրաստանում օգոստոսյան հակամարտություններից հետո՝ հանդիսանում է միջադեպերը կանխելու եւ արձագանքելու նպատակով էրգնետյան մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակներում քննարկվում է կողմերի միջեւ առաջացող խնդիրները, օրինակ, ձերբակալվածների փոխանակման հարցը:
Այս մեխանիզմը ապացուցեց իր արդյունավետությունը եւ բավականին հաջողությամբ է ընկալվում բոլորի կողմից:
Ես նաեւ կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը, խորհրդարանականները եւ ԶԼՄ – ները նույնպես կարող են կարեւոր դեր խաղալ վստահության ամրապնդման գործում:
- Հայաստանը մտադիր է Ադրբեջանի օկուպացված տարածքներում թռիչքներ չվերթնել՝ անտեսելով միջազգային իրավունքը: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այդ հարցը:
- Ես գիտեմ, որ դա նույհպես վիճարկելի հարց է, որը նույնպես պետք է քննարկվի: Իմ գլխավոր մտահոգությունը դարձյալ ու դարձյալ կապված է անվտանգության հետ:
Այս տարվա հուլիսին, իմ տարածաշրջան կատարած այցից հետո, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները հակամարտող կողմերից ստացել են հավաստիացումներ, որ նրանք ձեռնպահ են մնալու ցանկացած ուժի սպառնալիքից, կամ դրա քաղաքացիական ավիացիայի դեմ կիրառումից, եւ այն որ այս խնդիրը կլուծեն դիվանագիտական ճանապարհով, եւ զերծ կմնան տվյալ հարցի քաղաքականացումից: Այդ պարտավորությունների իրականացումը անհրաժեշտ է:
- Վերջին շրջանում, կա որոշակի անվստահություն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ: Կարո՞ղ են արդյոք այլ երկրներ նույնպես միանալ այս ձեւաչափին:
- ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիանում է միակ ձեւաչափը, որի միջնորդությամբ կողմերը եկել են համաձայնության: Այնպես, որ այս ձեւաչափում ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի կողմերի հետ:
Սակայն հակամարտության կարգավորումը չի կայանում նրանում, որ պետք է խաղաղ գործընթացի մեջ ներգրավել ավելի շատ թվով երկրներ կամ միջազգային կազմակերպություններ:
Հակամարտության լուծման պատասխանատվությունը ընկնում է հակամարտող կողմերի վրա, եւ տվյալ պարագայում ոչ մի արտաքին գործոն չի կարող լուծել այդ խնդիրը, եւ նույնիսկ դա արդյունավետ չի էլ կարող լինել:
Ինչ կարող է առաջարկել ԵԱՀԿ -ը, այն, որ բանակցությունները շարունակելու համար կազմակերպել համաժողով  եւ նպաստել կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը, այդ թվում մարդկանց միջեւ շփումների մակարդակով:
- Այս տարի Ադրբեջանը կնշի ԵԱՀԿ-ին անդամակցության 20 – ամյակը: Ինչ կարո՞ղ եք ասել այդ կազմակերպությունում Ադրբեջանի գործունեության մասին:
- Մենք Ադրբեջանի հետ աշխատում ենք քաղաքական երկխոսության շրջանակներում՝ ինչպես ԵԱՀԿ-ում, որտեղ ձեր երկիրը ավանդաբար ունի շատ ակտիվ դիրք, այնպես էլ տեղերում՝ մեր Բաքվի գրասենյակի միջոցով: Աշխատանքը իրականացվում է հարցերի լայն շրջանակում` ռազմաքաղաքական, տնտեսական եւ բնապահպանական, ինչպես նաեւ մարդու իրավունքներին վերաբերող հարցերում:
Մենք հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի հանուն այդ երկրի, նրա ժողովրդի եւ ամբողջությամբ ԵԱՀԿ-ի համնրության բարեկեցության համար:
Քանի որ մոտենում է ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի համաժողովը Դուբլինում, ես ուզում եմ նշել, որ ղարաբաղյան հակամարտության գործընթացում առաջընթացի բացակայությունը դժվարացնում է քննարկումները՝ կապված որոշ բնագավառների հետ, ինչպիսին, օրինակ, կապված քաղաքական հռչակագրի հնարավոր ընդունման հետ: Սակայն, ես ակնկալում եմ, որ դա չի հանգեցնի լրացուցիչ դժվարությունների այլ ոլորտներում մեր կազմակերպության գործունեությանը:
- Ինչպե՞ս եք տեսնում ԵԱՀԿ-ի ապագան:
- Յուրաքանչյուր կազմակերպություն, այդ թվում ԵԱՀԿ - ը  զարգանում է, որպեսզի ավելի լավ արձագանքի արտաքին աշխարհի փոփոխվող իրողություններին, ինչպես նաեւ իր անդամների կարիքներին:
Դուբլինում՝ ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, այդ թվում Ադրբեջանը, կմասնակցեն քննարկումներին, ես հուսով եմ, որ կընդունեն փաստաթուղթ, որը հնարավորություն կտա իրականացնել այդ գործընթացը, որը կորոշի եվրաատլանտյան ու եվրասիական հանրությունների անվտանգության հաստատման գործում՝ ԵԱՀԿ-ի դերը:
Այդ գործընթացը, որը կարելի է բնութագրել որպես մեր օրակարգի կողմնորոշիչ՝ կտարվի առաջիկա երեք տարիների ընթացքում, մեր հիմնարար փաստաթղթի՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի 40- րդ տարեդարձի նախօրեին, ԵԱՀԿ-ում՝ Ուկրաինայի, Շվեյցարիայի եւ Սերբիայի նախագահության ժամանակահատվածում:



Читайте также

Оставить комментарий