Ռասիմ Մուսաբեկով. «ԱՄՆ չափազանց անհանգստացած է հակամարտության հնարավոր վերսկսմամբ»
Մյունխենում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի հանդիպումը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (ՄՄ) պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը մեկնաբանելով այդ հանդիպումները նշել է. «Նշանակալի է, որ Հիլլարի Քլինթոնը Մյունխենում իր լարված հանդիպումների շրջանակներում՝ կարողացել է Է. Մամեդյարովի և Սերժ Սարգսյանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության քննարկման հնարավորություն գտնել։ Շատ երկրների ղեկավարներ և քաղաքագետներ ցանկացել են հանդիպել Հ. Քլինթոնի հետ, և այն, որ նա առանձնացրել է ղարաբաղյան հարցը, խոսում է՝ հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման հնարավորության վերաբերյալ՝ ԱՄՆ-ի բարձր աստիճանի անհանգստացության մասին», - ասել է Մուսաբեկովը։
«Այդ հանդիպումը դրական պահ է հանդիսանում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար։ Մյուս դրական պահը հանդիսանում է՝ Մեթյու Բրայզայի Բաքու ժամանելու և ամերիկյան նոր դեսպանի գործունեությունն սկսելու փաստը։ Ուզում եմ նշել, որ ինչպես երևում է՝ ԱՄՆ նպատակադրված է՝ ակտիվացնել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Ռուսաստանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջխաղացման հարցում կազմակերպված տարբեր մակարդակի բազմաթիվ նախաձեռնություններն ու հանդիպումները հաջողությամբ չեն պսակվել, և այդ ֆոնի վրա ԱՄՆ-ը, հնարավոր է՝ ցանկանում են վերցնել բանակցային գործընթացում նախաձեռնությունը»,- եզրափակել է Մուսաբեկովը։