«Սերժ Սարգսյանը կորցրել է աջակցությունը և ձգտում է մեղմացնել իր հեռանալը»
Հայաստանում նկատվում են իշխանությունների փորձեր՝ շփում հաստատել ընդդիմության հետ, որը ցույց է տվել իր կարողությունը՝ լրջորեն ազդել երկրի հասարակական-քաղաքական իրավիճակի վրա:
Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյաանի միջև հատուկ համակրանք չկա ու չի էլ կարող լինել, սակայն տվյալ փուլում տակտիկական շահերից ելնելով՝ նրանք կարող են փորձել՝ ընդհանուր լեզու գտնել: Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյաանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հանդես է գալիս ավելի մեղմ դիրքերից, առաջ է գալիս ոչ թե Ադրբեջանի հանդեպ «մեծ սիրուց», այլ նրանից, որ նա լուրջ քաղաքագետ է, որը հասկանում է, որ Հայաստանի ներկայիս անկումը կարող է հասցնել պետության կազմալուծման: Հայաստանում չկա ու ոչ մի զարգացում չի սպասվում, իսկ աշխատունակ բնակչությունը լքում է երկիրը: Երկրի ներկայիս իշխանությունները ձախողել են բոլոր նախագծերը և չեն կատարել իրենց ոչ մի խոստումը՝ այդ թվում և ղարաբաղյան հակամարտության հարգավորման վերաբերյալ:
Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը սպառվում է ու նա հասկանում է դա և ուզում է մեղմացնել իր հեռանալը. հասարակության ու քաղաքականության մեջ փրկել՝ իր թեկուզ որևէ դիրքերը: Պարզ է, որ Լևոն Տեր-Պետրոսյաանը ներկայումս համարվում է՝ պետության ղեկավարի պաշտոնի առավել ռեալ թեկնածու, նրան աջակցում է Արևմուտքն ու Ռուսաստանը:
Ֆիքրեթ Սադըխովը,
քաղաքագետ: