Հայաստանի քաղաքական իրավիճակը կարող է նպաստավոր լինել Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու համար
Հայաստանի քաղաքական իրավիճակը պայմանավորված է՝ հիմնական քաղաքական ուժերի՝ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ: Մի քանի գործոններ տվյալ ընտրությունները որոշիչ են դարձնում՝ Հայաստանի հետագա մի քանի տարիների քաղաքական կյանքի համար: Այսպես, 2008 թվականի նախագահական ընտրարշավից հետո, որը կասկածի տակ է դրել նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության գալու լեգիտիմությունը՝ կապված ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների դաժան ճնշման ու զանգվածային կեղծումների հետ, ներկա ընտրությունները հանդիսանում են առաջին համազագային ընտրությունները: Այդ կապակցությամբ խորհրդարանական ընտրությունները մի կողմից հնարավորություն են տալիս ընդդիմությանը՝ ցուցադրել, որ բնակչությունը չի աջակցում Ս. Սարգսյանին և որ նա բռնատիրել է իշխանությունը, իսկ մյուս կողմից գտնվելու են 2008 թվականի նախագահական ընտրությունները սուր քննադատող միջազգային դիտորդների մշտական ուշադրության ներքո: Երկրորդ, խորհրդարանական ընտրություններից մեկ տարի հետո կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այսպիսով խորհրդարանական ընտրությունները կորոշեն քաղաքական ուժերի դասավորումը և քաղաքական իրադրության բնույթը, որոնց ֆոնին կանցկացվեն նախագահական ընտրություններ: Երրորդ, Հայաստանի սահմանադրության համաձայն, նախագահը վարչապետին նշանակում է՝ խորհրդարանում պատգամավորական տեղերի բաշխման հիման վրա, ինչը քաղաքական դաշտում իշխանության միանշանակ առավելության բացակայության ֆոնի վրա՝ հարցականի տակ է դնում՝ հետագա իշխանության կազմում ընդդիմադիր ուժերի անկաշկանդ ներգրավվելը:
Հայաստանում ներկա քաղաքական ուժերի տեղագրությունը կրում է մասնատված բնույթ: Կարելի է միանշանակ հաստատել, որ Հայաստանում քաղաքական պայքարը աստիճանաբար դուրս է գալիս՝ իշխանություն-ընդդիմություն հակամարտության ավանդական ձևաչափի շրջանակներից: Դա առաջին հերթին կապված է է Ռոբերտ Քոչարյանի գործոնի հետ: Վերջին չորս տարիներին Սերժ Սարգսյանը զբաղվել է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) հետ պայմանավորվելու փորձերի և Արևմուտքի հետ մերձենալու նմանակման ճանապարհով՝ իր իշխանության լեգիտիմության հիմնավորմամբ: Այդ ֆոնի վրա Քոչարյանի նախագիծը հանդիսացող՝ իշխող կոալիցիայում գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության կողմից նրա կուրսի նկատմամբ բաց մրցակցությունն ու հակազդեցությունը՝ Սերժ Սարգսյանի շրջապատի կողմից գնահատվում է որպես հարված թիկունքին: Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր կուսակցությունների հետ պայմանգիր է ստորագրել՝ ընտրությունների ժամանակ կեղծարարության դեմ հակազդեցության հարցում համագործակցության մասին: Դրանից բացի, տեղեկատվություն գոյություն ունի՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից՝ մեկ մանդատի համար պայքարող ընտրատարածքներում Հայ Ազգային Կոնգրեսի մի շարք թեկնածուների ֆինանսավորման մասին: Հարկ է նշել, որ Գ. Ծառուկյանը դեռևս հրաժարվում է հայտարարել, որ հաջորդ նախագահական ընտրություններում նա կաջակցի Ս. Սարգսյանի թեկնածությանը: Հատկանշական է նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրությունների ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսի համար միակ թիրախ է համարում Ս. Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), իր ընդդիմախոսներից ցուցակից բացառելով Գ. Ծառուկյանի կուսակցությանը:
Հատկապես պետք է առանձնացնել Վարդան Օսկանյանի գործոնը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը: Լինելով Ռոբերտ Քոչարյանի մերձակա շրջապատի անդամ, Վ. Օսկանյանը աստիճանաբար ուժեղացնում է Սերժ Սարգսյանի վարչակազմի ու հանրապետական կուսակցության հրապարակային քննադատությունը: Կարճ ժամանակաընթացքում Վ. Օսկանյանը զգալիորեն ուժեղացրել է իր քաղաքական դիրքերը Հայաստանի քաղաքական պայքարում և վերածվել է էական գործոնի: Նրան հաջողվել է Հայ ազգային կոնգրեսին զրկել կառավարությանը քննադատելու մենաշնորհից, դրանով էլ «Բարգավաճ Հայաստանի» համար ստեղծել է ընդդիմադիր դաշտում մանևրելու հրապարակ և ընդդիմադիր տրամադրված ընտրողների ձայների ներգրավման հնարավորություններ: Դրա հետ մեկտեղ, Վ. Օսկանյանը սիստեմատիկ հարված է հասցնում ներկա վարչակազմի ամենաթույլ օղակին՝ տնտեսական քաղաքականությանը: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Վ. Օսկանյանը մի քանի անգամ հաղթող է դուրս եկել՝ Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքականության գաղափարախոս վարչապետ Տիգրան Սարգսյանը հետ բանակցություններում:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ «Բարգավաճ Հայաստանը» վերածվել է երրորդ քաղաքական բևեռի, որի գործողությունից շատ բանով կախված կլինի ի դեմս Սերժ Սարգսյանի՝ իշխանությունների հետ ընդդիմության հակադրությունների ելքը: Հաշվի առնելով, որ դեռ գոյություն ունի՝ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը, «Բարգավաճ Հայաստանի» դիրքերի ուժեղանալն ու նրա կապերը ընդդիմության հետ կարելի է գնահատել որպես փորձ Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ հող նախապատրաստել՝ նրա իշխանություն վերադառնալու հարցում ընդդիմության հետ փոխզիջման պայմանավորվածությունների համար: Ռոբերտ Քոչարյանի Վլադիմիր Պուտինի հետ վերջերս Մոսկվայում հանդիպումը վկայում է Ռ. Քոչարյանի քաղաքական ամբիցիաների մասին: Հարկ է նշել, որ որոշ տվյալների համաձայն, Պուտինի հետ նրա հանդիպումը նախօրոք չէր համաձայնեցվել Ս. Սարգսյանի հետ:
Հակաիշխանական ճամբարի մասնատվածության ֆոնին ընդդիմադիր դաշտում իրավիճակը նույնպես բնութագրվում է մասնատվածությամբ: Առկա տեղեկատվության համաձայն, շուրջ քսան քաղաքական ընդդիմադիր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ միավորող Հայ ազգային կոնգրեսում գոյություն ունեն ներքին տարաձայնություններ՝ կապված ընտրությունների ընթացքում տակտիկական վարվելաձևի հետ: Օրինակ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դժգոհությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ ձգտում է առաջացնում՝ համագործակցել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: Հարկ է նշել, որ Լ. Տ. Պետրոսյանի ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս՝ հակաիշխանական ուժերի հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ լրջորեն հարվածում է նախկին նախագահի հեղինակությանը: Միևնույն ժամանակ, հայ ազգային կոնգրեսին այդպես էլ չհաջողվեց՝ կոնսեսիուսի հասնել միասնական ցուցակով խորհրդարան գնալու հարցում, ինչը բերեց Կոնգրեսից մի քանի կուսակցությունների դուրս գալուն: Իր հեղինակությամբ երկրորդ ընդդիմադիր կառույցը՝ «Ժառանգությունը» ինքնուրույն է գնում ընտրություններին: Դրա հետ մեկտեղ, պայքարի ջանքեր են դիտարկվում «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի միջև: Այսպիսով, մայիսյան ընտրությունները նույնպես կբնութագրվեն, որպես ընդդիմադիր ճամբարում առավել ուժեղ ընդդիմադիր ուժի համար պայքար: Այդ պայքարում հաղթողը առավելություն կունենա՝ նախագահական ընտրություններում «ընդդիմության միասնական թեկնածուի» առաջադրման իրավունքի հարցում: