Արազ Ազիմով. «Հայաստանի բնակչությունը պետք է խորհի այն մասին, թե ուր է տանում նրա ներկայիս ղեկավարությունը»

irevanaz.comԱնհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ «ճանապարհային քարտեզ» պատրաստել:
Այդ փաստաթուղթը պետք է իր մեջ ընդգրկի յուրաքանչյուր քայլ, որովհետև հիմնարար սկզբունքների կապակցությամբ բանակցությունները կարող են շարունակվել ևս 10-15 տարի։
Այդ մասին Yurd.tv համացանց հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության հարցերով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն հիմնարար սկզբունքների ընդունումը չի համարում, որպես  հիմք խաղաղ համաձայնագրի համար։
- Լեռնային Ղարաբաղում ներկա ժամանակ ապրող հայերի թվի կապակցությամբ գոյություն ունեն տարբեր տվյալներ։
- Իմ ունեցած տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ՝ այնտեղ խաղաղ բնակչության թիվը 30 հազար մարդու սահմաններում է։ Գումարած այստեղ նեղակայված Հայաստանի 20-25 հազարանոց ռազմական ռազմական ուժերը։
Տեղական իշխանությունների կառուցվածքը նույնպես որոշում է Երևանը։ Այսպիսով, այնտեղ ամբողջությամբ գտնվում  է մոտ 50 հազար մարդ։ Սակայն տեղական բնակչությունը կազմում է 30 հազար մարդ։ Մինչև հակամարտության սկիզբը Ղարաբաղում ապրում էր 120 հազար հայ:
-Այսինքն նկատվում է բնակչության թվի նվազման գործընթաց։ Ի՞նչի մասին է դա վկայում։
-Դա խոսում է այն մասին, որ հայերն ընդհանրապես հանդիսանում եկվորներ այդ բնակության վայրում և, բնական է՝ նրանք իրավիճակի վատթարացման պահին լքում են այդ հողերը։ Նմանատիպ պատկեր նկատվում է նաև Հայաստանում։
Սկսած 1950-ական թվականներից՝ Հայաստանի բնակչությունը Մերձավոր Արևելքից արհեստական վերաբնակեցման ճանապարհով 1970-ական թվականներին աճել է մինչև 3 միլիոն մարդու։
Եվ այդ իրավիճակը շարունակվել է մինչև հակամարտության սկիզբը՝ գրեթե մինչև 1988 թվականը։ Սակայն վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի բնակչության թիվը  կրճատվել է մինչև 1,5 միլիոն մարդ, որը նշանակում է բնակչությաի կեսի արտահոսք։ Դա նրա ցուցանիշն է, որ հայերն ընդհանրապես չեն հանդիսանում տարածքներին կապված էթնիկական խումբ։ Նրանք իրենց համար բնակության վայր են ընտրում այլ տեղերում՝ վերաբնակվում են այնտեղ ու ապրում են։
- Կարելի՞ է արդյոք սպասել այդ գործընթացի շարունակմանը։
-Ես չէի ցանկանա հանդես գալ նման վարկածային, տեսական դատողություններով։ Բայց ցանկացած դեպքում դա ինչ որ գործոն է, որն անհրաժեշտ է հաշվի առնել։
-Ինչի՞ մասին է վկայում Հայաստանի այսօրվա վարվելակերպը։
-Նրանք ինքներն են իրենց գցել ողբերգական իրավիճակի մեջ, և նրանք պետք է փնտրեն դրանից դուրս գալու ելքը։ ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպանը՝ Վիենայում ԵԱՀԿ-ի Մշտական Խորհրդի նիստում ինձնից հետո ելույթ ունենալով՝ երևի փորձելով գրավել մասնակից երկրների ուշադրությունը՝ հայտարարել է, որ հանդիսանալով փոքր, թույլ պետություն և չունենալով բնական պաշարներ և ելք դեպի ծով՝ Հայաստանը ուզում է իր հարևանների հետ խաղաղ հարաբերություններ և սահմանների բացում։ Որին ես պատասխանել եմ, որ դրա ճանապարհը շատ պարզ ու ակնհայտ է։
Ազատեք մեր հողերը և սահմանները կբացվեն։ Հայաստանը հետևում է իր կողմից ընտրված ուղուն, մենք էլ ինչ որ ձևով ձգտում ենք, որ նրանք ձեռնպահ մնան այդ ուղուց։ Սակայն հնարավոր է հայերը՝ ինքները  պետք է առաջիկա 2013 թ. ընտրություններից առաջ հասկանան ու մտածեն, թե ուր է հասցրել և ուր  կհասցնի նրանց այսօրվա ղեկավարությունը։ Իհարկե ես չեմ մտածում միջամտել նրանց ներքին գործերին, սակայն՝ այնուամենայնիվ նրանք պետք է խորհեն այդ մասին։



Читайте также

Оставить комментарий