ՍԱԻԴ ԽԱՏԻԲԶԱԴԵ. ԻՐԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ

Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում (CAIR) կայացած միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը կարող է միջնորդի դեր ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում։
«Ես կարծում եմ, որ այս հարցը կարտացոլվի նաև երկու երկրների ամենօրյա շփումներում», - հավելեց նա։