ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՏԵՐԵՇԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների ավարտը և աջակցում է կողմերի ջանքերին՝ լուծելու բոլոր չլուծված խնդիրները։ Այս մասին հայտարարություն է տարածել համաշխարհային կազմակերպության ղեկավարի մամուլի ծառայությունը։«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ նրանք ավարտել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ: Նա ոգևորված է կողմերի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով և հիմնավորապես աջակցում է բոլոր չլուծված խնդիրները տարածաշրջանում կայուն խաղաղության շահերից ելնելով լուծելու նրանց ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ:

